ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է գրասենյակային տարածքներ, բնակարաններ և ավտոկայանատեղեր վաճառելու պատրվակով Վ.Մանգասարյանի կողմից տարիներ շարունակ բազմաթիվ քաղաքացիներից առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև շարունակվող և օրեցօր խորացող համաշխարհային դիմակայությունը, որն առաջին հերթին դրսևորվում է Արևմուտքի շահերի խզումով, փորձագիտական և վերլուծական հանրության, էլ չասած արդեն քաղաքական դասի շատ ներկայացուցիչների թույլ է տալիս «Սառը պատերազմի» նոր փուլը կայացած փաստ համարել:
ԱՊՀ երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև խորհրդակցությունների ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում կայացել են խորհրդակցություններ՝ «Տեղեկատվական ոլորտում ԱՊՀ անդամ պետությունների փոխգործակցությունը» խորագրի ներքո:
Գերմանական «Հերտայի» մամուլի ծառայությունն արձագանքել է Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հայտարարությանը, ով թիմի հետ նոր պայմանագիր կնքելուց հետո նշել էր, որ կավարտի կարիերան հենց Մադրիդում:
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն նոյեմբերի 9-ին ընդունել է Նիդերլանդների ԱԳՆ Եվրոպայի և Արևելյան Գործընկերության հարցերով հատուկ ներկայացուցիչ դեսպան Անդրիան Պալմին:
Թրամփը շատ երկար տարիներ Հարավային Կովկասում համագործակցել է երկու ընտանիքների հետ, մեկը Սահակաշվիլին էր, որի կառավարման տարիներին Թրամփը մուտք գործեց Հարավային Կովկաս և սկսեց շատ լայն շինարարություն Վրաստանում՝ թե՛ Թբիլիսիում, թե՛ Բաթումիում։
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) ֆինանսավորմամբ իրականացվող «Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում և համագործակցություն հանուն ռեսուրսների համալիր պահպանության» (ԳԱՏՕ) ծրագրի շրջանակներում նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների խնդիրներին առնչվող քննարկում` որոշումներ ընդունող պետական լիազոր մարմինների և պաշտոնատար անձանց մասնակցությամբ:
Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ պաշտոնից ազատվել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը:
Հյութն օգնում է ամրացնել իմունային համակարգը, վերականգնել էներգիան։ Այն շատ հեշտ է պատրաստել, սակայն մի թերություն ունի՝ համեղ չէ։ Սակայն գիտակցելով դրա օգտակարությունն առողջության համար՝ մեծ նշանակություն չեք հաղորդի այս թերությանը։
Հյուրանոցի սպասասրահում վեր են խոյանում մարմարե սյուներ, իսկ հատակը ներդրվագված է նեֆրիտով: Պատերից կախված են չինացի արդի նկարիչների նկարներ: Հանդիսությունների համար Wanda Reign on the Bundի շենքն ունի շուրջ 720 քառակուսի մետր մակերեսով եւ ութ մետր բարձրությամբ առաստաղով պարահանդեսային սրահ: Բացի դրանից, կենվորների տրամադրության տակ են կարաոկե-բարը, չորս գիշերային ակումբները՝ պարահրապարակներով եւ սպա-կենտրոնը:
Հայ նկարչուհի Լիլիա Կարճիկյանը տարիներ առաջ նկարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դիմանկարը, որը վերջինս խոստացել է կախել Նյու Յորքի իր տներից մեկի պատին:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց՝ Արման Աղաջանյանին, Արթուր Զուլֆիգարյանին և Հովհաննես Զուլֆիգարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Արաբական Միացյալ Էմիրություններ պաշտոնական այցի շրջանակներում այցելել է Աբու Դաբիի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցի, եկեղեցուն կից գործող «Արա Խանոյան» կիրակնօրյա վարժարան, շեյխ Զայեդ Մեծ մզկիթ և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն:
1987 թվականին 41-ամյա Դոնալդ Թրամփը գրել է իր առաջին գիրքը՝ «Գործարքի արվեստը», որը բարձրացել է առաջին տեղը բեսթսելերների շարքում, և հաճույքով լրագրողներին է ցուցադրել Գրինվիչի իր շքեղ առանձնատունը՝ գնված 4 մլն դոլարով (ավելի ուշ նա այն վաճառեց 15 մլն եվրոյով) և իր կնոջը (ամուսնալուծվեց 4 տարի հետո):
ԼՂՀ ԱԺ արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 9-ին տեղի է ունեցել ընդլայնված կազմով քննարկում՝ Աժ փոխնախագահ Վահրամ Բալայանի և պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանի առաջարկած «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» ԼՂՀ օրենքի նախագծի շուրջ:
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը համաձայն չէ Մոուրինիոյի կազմած մարզումային պլանի հետ:
«Ես կարծում եմ՝ դա միտված է իշխանությունը պահելուն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, քաղաքագիտության դոկտոր Սուրեն Զոլյանը՝ խոսելով ներքաղաքական փոփոխությունների մասին։
ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Քոթանջյանի համոզմամբ՝ պետք է ինսայդեր լինել, որպեսզի տեսնել, թե ինչ գունավորումներ, ինչ դինամիկա կունենան Միացյալ Նահանգներում հետագա զարգացումները՝ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:
Ավտովթարների դեպքում տուժող ավտոսեփականատերերն ապահովագրական հատուցում ստանալու համար պետք է դիմեն իրենց հետ ԱՊՊԱ պայմանագիր կնքած ապահովագրական ընկերություններին
«Թրամփի նախագահությամբ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը շատ ավելի մեղմ կլինի»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ալեքսեյ Մալաշենկոն:
Եվրո-2016-ի շրջանակում Ռիցոլին սպասարկել է 4 հանդիպում, որտեղ հիմնականում չեն առաջացել մրցավարության հետ կապված հարցեր:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակից հետո իր առաջին գրառումն է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։
«Ես կարծում եմ, որ կարող էի ավելի շատ գոլեր խփել, քան արել եմ տվյալ պահին: Մի քանի խաղերում չեմ իրացրել 1-2 լավ հնարավորություններ, բայց ես դեռ վարժվում եմ լիգայի առանձնահատկություններին: ԱՊԼ-ն դժվար է համեմատել մյուս առաջնությունների հետ: Այստեղ ոչ ոք չի վերահսկում խաղը, բոլորը հարձակվում են, իսկ հետո՝ պաշտպանվում: Եվ այդպես՝ անընդհատ: Դրան պետք է սովորել»:
Չեռնոգորիայի ազգային հավաքականի հարձակվող Ֆաթոս Բեչիրայը Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի 4-րդ տուրի՝ Հայաստանի հետ հանդիպումից առաջ խոսել է առաջիկա խաղի մասին:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 11-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի ջրամատակարարումը.
Կարեն Կարապետյանն ավելացրել է նաև, որ շնորհակալ կլինի, եթե պարոն Պուզենը հայ գործընկերների հետ կիսվի իր փորձով ու գիտելիքներով:
Հայր Անտոն Վարդապետ Թոթոնջյանի պաշտպան՝ փաստաբան Սիրուշ Աղվանյանը, aravot.am-ի հետ զրույցում չի հերքում տեղեկությունը, որ իր պաշտպանյալ վարդապետը անցած տարի Նորք Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված հանցախմբին ֆինանսավորել է:
Համաշխարհային ֆինանսական շուկաներում դոլարի անկումը կրում է սպեկուլյատիվ բնույթ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Արամ Կայֆաջյանը: «Դոնալդ Թրամփի ընտրությունը որեւէ տնտեսական գործոն չի պարունակում: Այն քաղաքական գործընթաց է եւ, հետեւաբար, համաշխարհային շուկայում դոլարի տատանումները միայն սպեկուլյատիվ բնույթ են կրում եւ հիմնված են ինչ-որ մտավախությունների վրա: Այն ոչ մի կերպ չի անդրադառնա Հայաստանի վրա»,-նկատեց տնտեսագետը:
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին ՌԴ Պետդումայում բանկետ է կազմակերպել՝ ի պատիվ ԱՄՆ հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի, որը հաղթանակել է ԱՄՆ նախագահական ընտրություններում։
Ուկրաինայի նախարարների կաբինետն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլիի հրաժարականին։ Նման որոշում կառավարությունը կայացրել է՝ քննարկելով կադրային հարցերը։