Բաժիններ՝

«Ես սիրում եմ Ամերիկան». ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթը

ԱՄՆ  Հանրապետական  կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հաղթանակել է ԱՄՆ նախագահական ընտրություններում ու դարձել երկրի 45-րդ նախագահը։

Թրամփը հայտնել է, որ իր մրցակից դեմոկրատ Հիլարի Քլինթոնը զանգահարել և շնորհավորել է իրեն հաղթանակի կապակցությամբ։

Ի պատասխան՝ Թրամփը շնորհակալություն է հայտնել նրան ուժեղ քարոզարշավի համար։
Թրամփն ամերիկացիներին կոչ է արել միավորվել։

Թրամփը շնորհակալություն է հայտնել զինվորականներին, որոնք աշխատել են իր նախընտրական շտաբի համար։ Առաջինը նա տվել է հետախուզության վետերան Մայքլ Ֆլինի անունը։

Նա իր ելույթում շնորհակալություն է հայտնել իր ընտանիքի անդամներին, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Ռուդի Ջուլիանիիին, մյուս ականավոր հանրապետականներին, որոնք իրեն օգնել էին հաղթանակել։

Նա խոստացել է բարելավել տնտեսության վիճակը, վարել խաղաղասիրական արտաքին քաղաքականություն։

«Ես սիրում եմ Ամերիկան»,- ելույթի վերջում հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահը։
Թրամփն ստացել է 279 ընտրիչների ձայները։ Նրան հաղթելու համար բավարար էր միայն 270 ձայն։

Ընտրիչների ֆորմալ քվեարկության գործընթացը տեղի կունենա դեկտեմբերի 19-ին, իսկ հունվարի 6-ին ԱՄՆ Կոնգրեսը կհաստատի ընտրության արդյունքները։
ԱՄՆ նոր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս