Բաժիններ՝

Թրամփի հաղթանակը ՌԴ Պետդումայում դիմավորել են ծափահարություններով

Նորությունն այն մասին, որ հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթանակել է ԱՄՆ նախագահի ընտրություններում, Պետդումայի պատգամավորներն այսօր առավոտյան դիմավորել են ծափողջուններով։

Թրամփի հաղթանակի մասին պատգամավորներին հայտնել է Պետդումայի կրթության հարցերով խորհրդարանական կոմիտեի ղեկավար Վյաչեսլավ Նիկոնովը։

«Գործընկերներ, 3 րոպե առաջ Հիլարի Քլինթոնը ընդունել է իր պարտությունը նախագահական ընտրություններում, իսկ քիչ առաջ Թրամփը սկսել է իր ելույթը՝ որպես ԱՄՆ նորընտիր նախագահ»,- ասել է Նիկոնովը։

Պատգամավորները սկսել են ծափահարել։ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, թե Թրամփին շնորհավորական ուղերձ է հղելու։

«Մենք նրան հեռագիր կուղարկենք. «Թանկագին Դոնալդ, շնորհավորում ենք ձեզ արժանի հաղթանակի կապակցությամբ։ Տատիկ Քլինթոնը թող հանգստանա»,- հայտարարել է Ժիրինովսկին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930