Թուրքիայի Ռիզե նահանգի Փազար գավառում երկու օր չդադարող հորդառատ անձրևի հետևանքով սողանքներ են գրանցվել: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սառեցումը ցանկացած պահի կարող է հանգեցնել պատերազմի։ Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը, ասված է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի վարչության պետ Նովրուզ Մամեդովի հոդվածում, որն այսօր հրապարակվել է «Ադրբեջան» թերթում։
«Մենք միակողմանի կարգով ութժամյա հրադադար ենք հայտարարել: Ըստ իս, ավելի տեւական, օրինակ, 48-ժամյա կամ 72-ժամյա հրադադարը կպահանջի փոխադարձ որոշ պայմանավորվածություններ»,- ասել է դիվանագետը:
Իրաքի վարչապետ Հայդար էլ-Իբադին հանդիպել է իր երկրում օտարերկրյա առաքելությունների ներկայացուցիչների հետ` ի թիվս այլ հարցերի անդրադառնալով նաև Թուրքիայի հետ հարաբերություններին: Այս մասն տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հատուկ քննարկում է նախաձեռնել Հայաստանում ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիերվիրթի հետ: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:
Փախստականների հարցով ՄԱԿ-ի գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդին իր անհանգստությունն է հայտնել այն բանի առնչությամբ, որ ԴԱԻՇ-ից Մոսուլի ազատագրման հետևանքով կարող են մոտ 100 հազար իրաքցիներ հեռանալ Թուրքիա և Սիրիա, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը:
Ադրբեջանը կոչ է արել Ուզբեկստանին օգտվել «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղային նախագծի հնարավորություններից, հայտնում է ադրբեջանական Trend գործակալությունը:
ԱՄՆ վարչակազմը դիտարկում է պատասխանի տարբեր տարբերակներ՝ ի պատասխան Ռուսաստանի գործողությունների, որին Վաշինգտոնը մեղադրել է «ցանցահենային հարձակումների և նախագահական ընտրությունները խափանելու մտադրության մեջ», սակայն չի նախազգուշացնի դրա մասին, հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հայտարարել է, որ Եվրամիությունը չի պատրաստվում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ Սիրիայում ծավալած գործողությունների համար:
Արտաշավանի, Ապարանի, Արագածի, Վանաձորի, Ստեփանավանի, Սպիտակի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունու, Վարդենիսի, Ճամբարակի, Դիլիջանի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում, ինչպես նաև Տիգրանաշենի, Սարավանի, Վարդենյաց և Մեղրու լեռնանցքներում հոկտեմբերի 18-ին, ժամը 09:30-ի դրությամբ, տեղում է ձյուն:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 18-ին ստորագրեկ է հրամանագիր Էմիլ Բաբայանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին:
«Չորրորդ իշխանություն» թերթի տեղեկություններով՝ օրերս փակվել է Երեւանի բժշկական կենտրոն անունով հայտնի հիվանդանոցը, որը գտնվում էր Շենգավիթ վարչական շրջանում: Հիվանդանոցը սեփական էր: Սեփականատերերի ցանկում է Զորի Բալայանի որդին՝ Դավիթը:
ՀՀ Ազգային ժողովին ներկայացված կառավարության ծրագրի հաստատումից հետո Սամվել Կարապետյանը 300 միլիոն դոլարի ներդրում է կատարելու ՀՀ տնտեսության մեջ՝ շինարարական բում ապահովելու, տնտեսական դաշտը մեռյալ կետից շարժելու համար։
Հոկտեմբերի 17-ի լույս 18-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 20 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 240 կրակոց:
Ուրալի տարածքից արկտիկական ճակատի ներթափանցումը մեր երկրի տարածք սկսվել է. Հայաստանի մի շարք բնակավայրերում երեկ ձյուն էր տեղում: Խոսքը, մասնավորապես, Դիլիջանի բարձրադիր հատվածների, Լոռու եւ Սյունիքի մարզերի մասին է: Տեղեկությունները մեզ հայտնեց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերեւութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Գյումրիում «Հայկական վերածնունդ» կուսակցության ցուցակը գլխավորող Հովհաննես Մարգարյանը մոտ օրերս կդիմի դատախազություն՝ իր հասցեին զրպարտչական տեսանյութերի պատվիրատուներին բացահայտելու գործով։
Իշխող հանրապետական շրջանակներից երեկ մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունները վերջին շրջանում խիստ դժվարանում են վճարել կուտակային կենսաթոշակային հատկացումները, եւ դա գնալով մեծ բեռ է դառնում ՀՀ պետական բյուջեի վրա:
ՀՀ ՊԵԿ նոր նախագահ Վարդան Հարությունյանը ծրագրում Է փոխել մաքսային ծառայության գործելաոճը։
ՀԱՊԿ նիստին մասնակցելու եկած Բատկա Լուկաշենկոն Հայաստան էր ժամանել առանց 12-ամյա Կոլյայի, որին անցած տարի անգամ ՄԱԿ-ի գագաթնաժողովին էր տարել՝ որպես պատվիրակության անդամ: Ի դեպ, Բատկան իրեն հատուկ անկեղծությամբ նիստի ժամանակ ասել էր. «Մանր հարցերով իրեն վերցրել-Հայաստան են բերել. ՀԱՊԿ-ն ոչ մեկն աշխարհում ճանաչել չի ուզում»»:
«Հայկական ժամանակ» թերթի տեղեկություններով, առաջիկայում մեծ փոփոխություններ են լինելու Համահայկական բանկում: «Ըստ այդմ, բանկի սեփականատերը փոխվելու է: Ներկայումս Համահայկական բանկի հիմնադիրը ու միակ բաժնետերը հանդիսանում է ՀՀ Կենտրոնական բանկը: Ըստ որոշ տեղեկությունների, ԿԲ-ն փորձում է ազատվել այս կառույցից, որը, ըստ էության, անիմաստ բեռ է իր համար:
Տեւական ժամանակ է, ինչ իշխանական կայքերում լուրեր են պտտվում, թե ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը նեղացել է ՀՀԿ վերնախավից: «Ժողովուրդ»-ը Բեգլարյանին հանդիպեց Թումանյան փողոցում` իր գրասենյակ շտապելիս եւ «ոտքի վրա» հետաքրքրվեց այս մասին:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած նոր կառավարությունը մինչեւ հոկտեմբերի 23-ը խորհրդարանի հաստատմանը պետք է ներկայացնի իր ծրագիրը: Երեկ տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում արդեն իսկ քննարկվել է ծրագրի նախագիծը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀԿ-ականները, որոնք նոր վարչապետին իրենց թիմի անդամ չեն ընկալում, պարբերաբար հեգնել են Կարեն Կարապետյանին:
Ռուս քաղաքագետ Դմիտրի Ռադիշեւսկին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նկատեց, որ ներդրումները սիրում են անվտանգություն, եւ ամեն անգամ, երբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ լարվածություն է առաջանում, այդ հանգամանքը նպաստում է, որպեսզի արեւմտյան ներդրողը ձեռնպահ մնա Հայաստանում ներդրում կատարելուց:
Ժամը 00.54-ից մինչև 02.52-ը փրկարարները Երևան-Մեղրի ավտոճանապարհի 164-167-րդ կմ-ում արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա (40 ուղևորներով, որոնցից 1-ը՝ կին, 2-ը՝ երեխաներ):
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 18-ի ժամը 08.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Բրյուսելում փողոցներ մաքրողը, որը հոկտեմբերի 14-ին 168 մլն եվրո էր շահել EuroMillions եվրոպական վիճակախով, հոկտեմբերի 17-ին աշխատանքի չի եկել:
Google Maps-ի նոր տարբերակը դարձել է ավելի հարմար և օգտակար: Հավելվածը տեղեկատվություն կհաղորդի փողոցների ծանրաբեռնվածության և խցանումների մասին:
Անգլիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում հանդիպեցին «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»:
Բուքմեյքերական գրասենյակները սկսել են խաղադրույքներ ընդունել գերծանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուայի և նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի մենամարտի համար:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները: