
«Լիվերպուլ» – «Մանչեսթեր Յունայթեդ» հակամարտությունն ավարտվեց ոչ-ոքի

Անգլիայի առաջնության 8-րդ տուրի շրջանակներում հանդիպեցին «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: «Էնֆիլդում» կայացած հակամարտությունն ավարտվեց ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղ չէր գտել ոչ մեկնարկային կազմում, ոչ անգամ պահեստայինների նստարանին: