
Բուքմեյքերները Կլիչկոյի հետ մենամարտում Ջոշուային համարում են ֆավորիտ

Բուքմեյքերական գրասենյակները սկսել են խաղադրույքներ ընդունել գերծանր քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն Էնթոնի Ջոշուայի և նախկին չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի մենամարտի համար:
William Hill-ը նախընտրությունը տալիս է բրիտանացուն: Ջոշուայի հաղթանակի գործակիցը 1.80 է, իսկ Կլիչկոյինը՝ 2.0:
Սպասվում է, որ մենամարտի անցկացման մասին կհայտարարվի մյուս շաբաթվա սկզբին:
Ջոշուայի պրոմոուտեր Էդդի Հիրնը հայտարարել է, որ բանակցությունների մեծ մասն արդեն կայացվել են, բայց դեռ մնացել են որոշ պրոբլեմներ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կլիչկո-Ջոշուա մենամարտը կարող է անցկացվել դեկտեմբերի 3-ին, 10-ին կամ 17-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը