![](/banners/BeFunky-design.jpg)
Ռուսաստանը միակողմանի կարգով հրադադար է հայտարարել Հալեպում
![](https://168.am/wp-content/uploads/2016/09/halep-2.jpg)
Ռուսաստանը միակողմանի կարգով ութժամյա հրադադար Է հայտարարել Հալեպում: Այս մասին տեղեկացնում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստի ավարտից հետո հայտարարել է համաշխարհային կազմակերպությանն առընթեր ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը:
«Մենք միակողմանի կարգով ութժամյա հրադադար ենք հայտարարել: Ըստ իս, ավելի տեւական, օրինակ, 48-ժամյա կամ 72-ժամյա հրադադարը կպահանջի փոխադարձ որոշ պայմանավորվածություններ»,- ասել է դիվանագետը:
Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը հոկտեմբերի 17-ին հայտարարել է, որ հոկտեմբերի 20-ից ռուս եւ սիրիացի զինվորականները հումանիտար դադարներ կհաստատեն Հալեպում տեղի ունեցող մարտական գործողություններում՝ խաղաղ բնակիչների անցնելու եւ Իդլիբի շրջանում գործող զինյալներին դուրս բերելու համար: Այդ նպատակով կազմակերպվելու են ութ հումանիտար միջանցքներ, որոնցից վեցը նախատեսված կլինեն քաղաքացիական անձանց համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: