
Ժոզե Մոուրինյոն` Մխիթարյանի վերադարձի մասին

Անգլիական «Մանչեստեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանի վերադարձին:
«Մխիթարյանը հիմա արդեն վնասվածք չունի, սակայն բավականին երկար ժամանակահատված վնասվածքն առկա էր: Կիսապատշպանը մարզվում է ընդհանուր թիմի հետ, առանց սահմանափակումների: Ոչինչ չեմ կարող ասել այն մասին՝ կմասնակցի՞ նա հաջորդ խաղին թե՞ ոչ, սակայն նա նորմալ մարզավիճակում է: Հիմա արդեն ժամանակն է, որ նա վերգտնի այն խաղամակարդակը, որի մասին գիտենք մենք բոլորս»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է «Յունայթեդ»-ի պաշտոնական կայքը:
Հենրիխ Մխիթարյանը որոշ ժամանակ է՝ վնասվածքի պատճառով չէր օգնում անգլիական ակումբին: