
«Ֆեներբահչե»-ի ֆուտբոլիստներին տեղափոխող ինքնաթիռի դիմապակին ճաքել է

Թուրքական «Ֆեներբահչե» ակումբի ֆուտբոլիստներին անգլիական Մանչեսթեր տեղափոխող ինքնաթիռի ձախ դիմապակին ճաքել է, ինչի հետևանքով ինքնաթիռը հարկադրված վայրէջք է իրականացրել Բուդապեշտում: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը;:
Ինքնաթիռը պատկանել է Bora Jet ավիաընկերությանը: Ֆուտբոլային ակումբի ներկայացուցիչները սպասում են նոր ինքնաթիռի, որը նրանց Բուդապեշտից կտեղափոխի Մանչեսթեր: