Բաժիններ՝

Լևոն Անանյանի անվան գրական մրցանակները հանձնվեցին

Լևոն Անանյանի հիշատակին նվիրված երիտասարդ գրողների մրցանակաբաշխությունն անցկացվեց ՀՀ գրողների միությունում: «Երրորդ տարին ենք իրականություն դարձնում այս մրցանակաբաշխությունը: Այն հովանավորվում է արձակագիր Նաթելա Լալաբեկյանի կողմից: Մենք միշտ խրախուսում ենք երիտասարդներին ստեղծագործել և զարգանալ»,-նշեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցելու հայտ էին ներկայացրել ինը երիտասարդ, որոնցից վեցն արժանացան մրցանակների:

«Գրականությունը բարդ և դաժան ոլորտ է: Պետք է գենետիկորեն գրող լինել և ճաշակավոր անձ՝ հաջողությունների հասնելու համար: Այն պահանջում է դուրս գալ բառերի նեղ պատյանից և գրավել աշխարհը»,-ընդգծեց ժյուրիի անդամ Արտեմ Հարությունյանը: Հովանավոր Նաթելա Լալաբեկյանը նշեց, որ ժյուրին երիտասարդների մեջ տեսել է գրելու շնորհք, իսկ դա տաղանդ է, թե ոչ, ցույց կտա ժամանակը:

Լավագույն պոեզիա անվանակարգում երրորդ տեղի պատվոգիրը և դրամական պարգևը շնորհվեց Սրբուհի Խաչատրյանին: Երկրորդ մրցանակը տրվեց Մարիամ Սարգսյանին, ով նշեց, որ իր համար մեծ պատիվ է ստանալ հենց Լևոն Անանյանի անվան պարգևը: Նույն անվանակարգում առաջին մրցանակի արժանացավ Դիանա Գրիգորյանը:

Լավագույն արձակ անվանակարգում երրորդ մրցանակը հանձնվեց Սաթե Հովակիմյանին: Երկրորդ տեղին արժանացավ Մանուշակ Քոչարյանը: Նույն անվանակարգում առաջին տեղի համար մրցանակը շնորհվեց Անահիտ Մարգարյանին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս