
Յուրա Մովսիսյանը նամակով դիմել է «Ռեալ Սոլթ Լեյքի» երկրպագուներին

«Ռեալ Սոլթ Լեյքի» ֆուտբոլիստ Յուրա Մովսիսյանը նամակ է գրել ամերիկյան ակումբի երկրպագուներին: «Հիմա ես, ընտանիքս այնտեղ ենք, որտեղ ուզում և երազում էինք լինել: Երազանք էր «Ռեալ Սոլթ Լեյք» ակումբի հետ պայմանագիր կնքելը: Հիմա ես կարող եմ 150 տոկոս նվիրվածությամբ աշխատել և գոլեր խփել: Հրաշալի զգացողություն է, երբ գիտակցում ես, թե որտեղ ես ուզում լինել և այդտեղ ես: Իմ այս որոշումը կապ չունի փողի հետ, այս որոշումս կայացրել եմ վերաբերմունքի բերումով»,- ասված է նամակում:
Ամերիկյան «Ռեալ Սոլթ Լեյքը» գնել է Յուրա Մովսիսյանի տրանսֆերը: Մովսիսյանի տրանսֆերն ավարտվում էր դեկտեմբերին: Նոր պայմանագրի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում: