Բաժիններ՝

«Թուրքիան ցանկանում է իսրայելական գազը միացնել «Հարավային գազային միջանցքին». Էրդողանի խորհրդական

Թուրքիան ցանկանում է «Հարավային գազային միջանցք» նախագծին միացնել իսրայելական գազի մատակարարումները, հայտարարել է Թուրքիայի նախագահի խորհրդական Ջեմիլ Էրտեմը թուրքական TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարար Բերաթ Ալբայրաքն այդ թեման քննարկել է երեկ՝ իսրայելցի իր գործընկերոջ հետ հանդիպմանը։
Էրտեմը նշել է, որ երկրների միջև էներգետիկ համաձայնագիրը կարող է կատալիզատոր դառնալ լուծելու խնդիրները Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և Մերձավոր Արևելքում։

Նախօրեին Թուրքիայի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարը և Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցը Ստամբուլում կայացած 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի շրջանակում քննարկել են երկու երկրների միջև գազատարի շինարարության հնարավորությունը։
Ներկայումս Իսրայելի բնական գազի ապացուցված պաշարները կազմում են 900 մլրդ խմ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31