«Խնդիր ունեինք 3 միավոր վաստակելու և արեցինք դա: Դանիայի և Հայաստանի դեմ խաղերն այլ կերպ ստացվեցին՝ տարբեր էին մրցակիցների որակները և ուժեղ ու թույլ կողմերը: Իսկ ինչ վերաբերում է մրցավարի ցույց տված կարմիր քարտին, ապա դա ճիշտ որոշում էր»,- ասել է Լեհաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ադամ Նավալկան:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Նարեկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ:
Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը մրսածության պատճառով չի կարողանա այցելել Ադրբեջան և Հայաստան: Բաքու այցելությունը նախատեսված էր հոկտեմբերի 12-ին, իսկ Երևան` հոկտեմբերի 13-14-ը: Միջազգային մի շարք լրատվամիջոցներ հայտնում են, որ տեղեկությունը պաշտոնապես հաստատել է Ղազախստանի նախագահի մամուլի քարտուղար Այդոս Ուկիբայը:
Հոկտեմբերի 12-ին, ժամը 09.53-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Լիլիթ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը բացառում է Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությունը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և «Ինկասացիայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքները:
Սովորողն իր տնօրինմանը հատկացված 3 ժամը կարող է օգտագործել կրթական այլ ծառայություններ ստանալու նպատակով` դրանց համար նախատեսված հաստատություններում:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը կարող է զբաղեցնել Վլադիմիր Պուտինի՝ միջազգային հարցերով օգնականի պաշտոնը։ Այս մասին հայտնում է «Կոմերսանտ» պարբերականը՝ հղում կատարելով ՌԴ նախագահի վարչակազմին մոտ կանգնած աղբյուրներին։
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով՝ Վիկտոր Դալլաքյանն ազատվել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնից: «
Ռուսաստանն ու ԱՄՆ-ն աշխատում են ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակը։
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 12-ին ստորագրել է հրամանագրեր Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանին Լատվիայի Հանրապետությունում և Էստոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիլնյուս):
Երեկ Պետական եկամուտների կոմիտեում ՊԵԿ նոր ղեկավար Վարդան Հարությունյանին ներկայացնելուց հետո՝ պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչո՞ւ հեռացվեց ՊԵԿ այլևս նախկին նախագահ Հովիկ Հովսեփյանը, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց, թե հետագայում կբացատրի:
Նախատեսվում են պաշտոնական հանդիպումներ ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ) եւ Խոշտանգումների կանխարգելման ասոցիացիայի կողմից կազմակերպվող ԵԱՀԿ տարածաշրջանի կանխարգելման ազգային մեխանիզմների տարեկան ժողովի շրջանակում:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների մեկ քառորդը, նահանգապետերի և ԱՄՆ Կոնգրեսի անդամների շրջանում, չի աջակցում իր ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին։
Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը վրդովվել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ Դոնբասում ընտրությունների անցկացման վերաբերյալ հայտարարություններից։
Ուժային կառույցները շատ կոպիտ, ագրեսիվ են վերաբերվում բնակչությանը: Մեկ անձի կամքով, կառավարողի, ով լարում է ժողովրդի դեմ ուժային կառույցները՝ ոստիկանությունը, դատախազությունը, դատարանը, ֆինանսական ոստիկանությունը և այլն: Սա միայն իմ կարծիքը չէ, սա ժողովրդի կարծիքն է:
ՀՀ Նախագահի 2016 թվականի սեպտեմբերի 22-ի հրամանագրով Արսեն Մկրտչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Պոդեստան հայտնել է, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննում է իր փոստային օգտահաշիվը Gmail ծառայությունում կոտրելու փաստը։ Այս մասին հայտնում է BBC-ն։
«Եվրոպայի Հայ դատի հանձնախումբը սիրիահայերին աջակցելու հարցի առնչությամբ քննարկումներ է կազմակերպում տարբեր ուղղություններով: Կապի մեջ ենք Եվրամիության որոշ վարչությունների հետ: Քննարկումներ ենք անցկացնում Բելգիայի խորհրդարանի պատգամավորների հետ»,- ասաց Պետո Դեմիրճյանը:
Ֆրանսիացի քննիչները ԴՆԹ-ի հետքեր են հայտնաբերել փարիզյան այն հյուրանոցում, որտեղ հոկտեմբերի 2-ին անհայտ անձինք ավելի քան 10 մլն եվրո գումարի թանկարժեք իրեր են գողացել Քիմ Քարդաշյանից: Այս մասին հայտնել է Europe 1 ռադիոկայանը՝ հղում անելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրների:
Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը որոշում է կայացրել մտնել նոր գումարման խորհրդարան և մասնակցել խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին:
Այս անհաջողություններից հետո, ես որպես մարզիչ պետք է մեծ հետևություններ անեմ ինձ համար: Փորձում եմ վերլուծել անհաջողության պատճառները: Մի կողմից պետք է հասկանալ, որ Դանիայի հավաքականը մեզնից ուժեղ էր, որակապես ավելի բարձր էր, Բուլղարիայի և Լյուքսեմբուրգի հետ խաղերում գոլային պահերն չիրացնելու պատճառով պարտվում ենք: Ես չեմ արդարանում, ուղղակի վերլուծում եմ:
Հայաստանի գործարար աշխարհին, անկասկած, շատ ավելի հետաքրքրում է, թե ով է լինելու ՀՀ պետական եկամուտների կոմիտեի ղեկավարը, քան ցանկացած նախարար: Եվ այս առումով գործարարների աչքից չի վրիպում այդ պաշտոնում նշանակվողի անձին վերաբերվող ցանկացած մանրուք եւ անգամ այն «արարողակարգային» մանրամասները, որոնք ուղեկցում են այդ պաշտոնյայի նշանակման ողջ ընթացքը:
Վրաստանի Զուգդիդի շրջանում ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունից մեծամասնական թեկնածու, Վրաստանի նախկին առաջին տիկին Սանդրա Ռուլովսը դեռ չի որոշել՝ արդյոք կմասնակցի խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլին, քանի որ նրա որոշ ընտրատեղամասերում ընտրությունները ճանաչվել են անվավեր և տեղի են ունենալու հոկտեմբերի 22-ին:
Հոկտեմբերի 11-ի լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 50 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 750 կրակոց:
Ներկայումս ամբողջ աշխարհում լրջագույն խնդիր է անկատար հարկային քաղաքականությունը և դրանից բխող եկամուտները թաքցնելու խնդիրը, այսինքն՝ անօրինական եկամուտներ ստանալու փորձը, ստվերային տնտեսությունը, իսկ դա նշանակում է նաև՝ անօրինական ծախսերը: Սա հանգեցնում է մեկ ակնհայտ երևույթի՝ անարդարության և անհավասար մրցակցային պայմանների ձևավորման:
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա։
Աբիժնիկությունն» արդյունավետ էմոցիա չէ. մի անգամ չի ստացվել, մեկ ուրիշ անգամ կստացվի, կամ թեկուզ ոչ մի անգամ էլ չստացվի՝ կյանքում բազմաթիվ այլ հետաքրքիր գործեր կան։
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 12-13-ին և 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հոկտեմբերի 14-ի երեկոյան ժամերին Շիրակում, Կոտայքում, Գեղարքունիքում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնի լեռնային շրջաններում, իսկ հոկտեմբերի 15-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ:
«Հայկական Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով երեկ աշխատանքից ազատված ֆինանսների առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանն առաջիկայում նշանակվելու է տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար։