Բաժիններ՝

«Եթե ծրագիրդ բանի պետք է, ստանում ես աջակցություն». 18 փոքր ֆերմերներ և ֆերմերային խմբեր դրամաշնորհներ ստացան

Այսօր 18 փոքր ֆերմերներ և ֆերմերային խմբեր դրամաշնորհներ ստացան Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) ծրագրի շրջանակներում։ Նշենք, որ դեռևս ամիսներ առաջ ՕԳԱՆ ծրագիրը ստացել էր 72 դրամաշնորհային հայտ, որոնցից լավագույն 18-ը հաստատվել են։ Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է ավելի քան 800 000 եվրո։

Ծրագիրը ֆինանսավորվում է՝ Եվրոպական միության, և համաֆինանսավորվում և իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության կողմից,  նպատակ ունի զարգացնելու Հայաստանում օրգանական գյուղատնտեսությունը, նպաստել տեղական և միջազգային շուկաներում հայկական օրգանական մթերքի հաջող իրացմանը։

«Մինչև սկսելը ես հանդիպեցի օրգանական արտադրող որոշ ընկերությունների հետ, ծանոթացանք խնդիրներին, շնորոհակալություն Ավստրիայի զարգացման գործակալությանը՝ աջակցելու այս կարևորագույն ճյուղը Հայաստանում զարգացնելու համար, ինչպես ես հասկացա, այն թույլ է տալիս ավելացնել եկամտաբերությունը, գտնել նոր շուկաներ, նաև, ինչո՞ւ չէ, վարակել մյուս հարևան գյուղացիներին այգիները զարգացնելու համար։ Դա շատ կարևոր է այսօր գյուղատնտեսության համար»,- միջոցառման մեկնարկին ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

ignat-1

Կարդացեք նաև

ignat-2

img_9611

Հայաստանում ԵՄ պատվիրակության Միջազգային օգնության և համագործակցության պատասխանատու Ջոն Բարքեր նշեց, որ կարևոր է մասնակցելը, «եթե չմասնակցես՝ չես կարող հաղթել». «Օրգանական սերտիֆիկացիան պահանջում է կարգապահություն, նվիրվածություն։ Հենց փոքր ֆերմերներն են օրգանական գյուղատնտեսության հիմնասյունը։  Տրամադրելով առարկայական և տեխնիկական աջակցությունը՝ մենք հույս ունենք, որ ավելի ու ավելի շատ ֆերմերներ կսկսեն զբաղվել օրգանական գյուղատնտեսությամբ»։

john-baker

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանն էլ նշեց, որ իրենց գործընկերները նախարարի հետ շփվելիս նշեցին մի քանի խնդիրներ, որոնք արդեն իսկ ծրագրի շրջանակներում ներգրավված են, և արդեն իսկ նախարարությունն աշխատում է այդ խնդիրների լուծման ուղղությամբ.

gyuxpox-armen-harutyunyan

«Դրանցից մեկն այն է, որ մեր հասարակության շրջանում դեռևս իրազեկվածության մակարդակն օրգանական գյուղատնտեսության և օրգանական ապրանքների առավելությունների մասին ցածր է։ Ե՛վ լրատվամիջոցների միջոցով, և՛ սուպերմարկետներում, և՛ այլ վաճառակետերում մենք իրականացնելու ենք արշավ, որպեսզի մեր քաղաքացիները, սպառողները ճանաչեն՝ ինչ է օրգանիկը, և ինչ առավելություն ունի օրգանական ձևով արտադրված արտադրանքը։ Մենք արդեն իսկ ձևավորել ենք աշխատանքային խումբ, որի շրջանակներում ուսումնասիրում ենք համապատասխան օրենսդրությունը, ինչպես նաև միջազգային օրենսդրությունը, որպեսզի առավել ներդաշնակ դարձնենք մեր օրենսդրությունը միջազգայինին և առավել  կարողանանք պաշտպանել այն արտադրողներին, որոնք ջանք ու եռանդ չեն խնայում օրգանական գյողատնտեսությունը զարգացնելու համար»։

ՕԳԱՆ դրամաշնորհային ծրագրի շրջանակներում ֆինանսավորվող այս ծրագրերն իրականացվում են Հայաստանի գրեթե բոլոր մարզերում։ «Համեղ օրգանական մեղրը, մրգերը, հատապտուղները, դեղաբույսերը, ձիթապտուղն ու գինին կոգեշնչեն մյուսներին՝ արտադրել օրգանական մթերք»,- ասաց Ավստրիայի զարգացման գործակալության գործադիր տնօրեն Մարտին Լեդորթերը։

avstria

Մոտ 29 հազար եվրո դրամաշնորհ շահած Հովակիմ Սաղաթելյանը 2009  թվականից զբաղված է օրգանական խաղողագործությամբ։ 168.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ իրենց ուժերով տնկել են այգիներ՝ ավանդական հայկական, նաև՝ եվրոպական դասական սորտերի. «2013-14 թվականներից մեր գինին դուրս եկավ շուկա, մենք դիմեցինք նաև սերտիֆիկացիայի համար։ Այս ծրագրի աջակցությամբ մեր խնդիրները մի քիչ ավելի արագ կլուծվեն, որ մեր հողը  չթունավորվի, այլ բնական միջոցներով տա բնական արտադրանք, որը մեծ պահանջարկ ունի ամբողջ աշխարհում։ Ծանր է ընթացակարգը, շատ թղթեր ենք լրացնում, բայց արդյունքում՝ եթե ծրագիրդ բանի պետք է, ստանում ես աջակցություն»։

organic-4

organic-5

organic-6

organic-3

organic-2

Վայքի սահմանամերձ Մարտիրոս գյուղի բնակիչ Սարգսան Թևոսը, ով նույնպես դրամաշնորհ (մոտ 13000 եվրո) է շահել այս ծրագրի շրջանակներում, պատմեց, որ իրենք մեղր ունեին, սակայն այն իրացնելու համար պետք էր անցկացնել լոբորատորիաներով.  «Այս ծրագիրը տվեց այդ հնարավորությունը, նոր ձևով ուզում ենք արտադրությունը կազմակերպենք, շուկա մտնենք»։

organic-1

mexr

malina-2

malina-1

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս