Լևոն Արոնյանը երրորդ անընդմեջ ոչ-ոքին է խաղում Միխայիլ Տալի հուշամրցաշարում
Հայ շախմատիստների առաջատար Լևոն Արոնյան նաև Միխայիլ Տալի հուշամրցաշարի երեք տուրերում արդեն երրորդ պարտիան է ոչ-ոքի ավարտում։ Այս անգամ Արոնյանը սպիտակներով մրցում էր ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ և խաղաղ դաշն կնքեց պարտիայի 41-րդ քայլում։
Լևոն Արոնյանը վաստակել է 1.5 միավոր ու ևս չորս շախմատիստների հետ առաջատար Յան Նեպոմնյաշչիից ետ է մնում 1 միավորով։ Երկու միավորով երկրորդ տեղում է Վիշվանաթան Անանդը։ Վալադիմիր Կրամնիկն ունի մեկ միավոր, Բորիս Գելֆանդն ու Եվգենի Տոմաշևսկին եզրափակում են մրցաշային աղյուսակը։ Վերջինս, սակայն դեռ չի ավարտել երկու տուրերում 1.5 միավոր վաստակած Անիշ Գիրիի հետ պարտիան, որն ընթանում է հավասար պայքարում։