«Դավիթ Հարությունյանն արժանի է, որ մնա, որովհետև նա շատ բան գիտի և աշխատունակ է, հզոր անհատ է». Ազատ Արշակյան

«Փոփոխություններ կատարել՝ նշանակում է՝ անձնակազմ փոխել, ոչ միայն ծրագիրը պետք է փոխել, այլև կատարողներին, դրա համար կարծում եմ՝ շատ բնական է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով կառավարությունում տեղի ունեցող փոփոխությունների մասին՝ այս մասին ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը։

Ըստ նրա՝  բնական է, որ մի քանի հոգի մնալու են՝ «լավ ավանդույթները պահպանողներ պետք է լինեն». «Մանավանդ, ես հիմա չգիտեմ՝ ովքեր են մնացել, բայց հնարավոր է, մարդիկ կան, որ լավ են աշխատել։ Դավիթ Հարությունյանին սխալ կլինի գործազուրկ տեսնել, ես չեմ պատկերացնում Դավիթ Հարությունյանին գործազուրկ, նույնը և՝ Վաչե Գաբրիելյանի համար։ Իմ ամպլուայի մեջ չկա իշխանություններից որևէ մեկին գովելը,  բայց ես կարծում եմ, որ Դավիթ Հարությունյանն արժանի է, որ մնա, որովհետև նա շատ բան գիտի և աշխատունակ է, հզոր անհատ է»։

Ա. Արշակյանի խոսքով՝ տնտեսությունը քայքայված է, ովքեր տնտեսությունը քայքայել են կամ անգործության են մատնված եղել, նրանք պետք է հեռանան. «Հեռանալը քիչ է, պետք է հաշվետվություն լինի, մեզ մոտ դա արդեն պետք է կանոն լինի, եթե անհրաժեշտ է՝ պատժվեն։ Արմատական փոփոխություններ պետք է արվեն, ու այդ փոփոխությունները պետք է բերեն նրան, որ այդ փոփոխություններ անողներն էլ պետք է հեռանան այդ փտած նավից։ Այդ քաղաքական կուրսը խորտակվող նավ է, որից պետք է հեռանա Հայաստանը։ Այդ Եվրասիական միություն կոչվածից պետք է Հայաստանը հեռանա ու ստանա իր անկախությունը, որպեսզի ՀՀ կառավարությունը կառավարի Հայաստանը։ Հիմա ՀՀ կառավարությունը միայն փոխանցող է։ Եթե նոր կառավարությունն էլի կամակատար է մնալու, շարունակվելու է հայկական պետության կործանումը»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս