
Թուրքիան մտադիր է անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում

Անկարան մտադիր է Սիրիայի հյուսիսում գտնվող Մանբիջ և Էլ-Բաբ քաղաքները ազատագրել ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից՝ այնտեղ ստեղծելով անվտանգության գոտի, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն։
«Մենք միշտ ընդգծում ենք՝ առանց ցամաքային օպերացիայի մենք չենք կարող պայքարել ԴԱԻՇ-ի դեմ։ Մեր նպատակն է ահաբեկիչներից ազատագրել Մանբիջը, իսկ հետո Էլ-Բաբը՝ այնտեղ ստեղծելով անվտանգության գոտի»,- ասել է Չավուշօղլուն CNN-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ հետագայում ԴԱԻՇ-ից անհրաժեշտ է ազատագրել մյուս կարևոր քաղաքները, ինչպիսիք են սիրիական Ռաքքան ու Իրաքի Մոսուլը։