Իրականում միակ արտադրանքը, որ կարող է հավակնել «Պատրաստված է ԵԱՏՄ»-ում մակնշմանը, բռնատիրական ռեժիմներն են, որոնք լինում են կամ «Regular» տեսակի, այսինքն՝ այնպիսին, ինչպիսին կան, ասենք, Ղազախստանում ու Բելառուսում, կամ «Lights» տարբերակով՝ ժողովրդավարական փաթեթավորմամբ, ինչպես, օրինակ, Հայաստանում։
ՀՀ պաշտպանության նախարարության պատվիրակությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանի գլխավորությամբ սեպտեմբերի 7-ից 9-ը Մոսկվայում կմասնակցի հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության երկկողմ բանակցություններին:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը ելույթ է ունեցել Միջին Արևելքի եկեղեցիների խորհրդի 11-րդ համաժողովում: Իր ելույթում Վեհափառ Հայրապետն ընդգծել է, որ Միջին Արևելքը ոչ միայն քրիստոնեության ծննդավայրն է, այլ նաև նրա մշակույթի, քաղաքակրթության և պատմության մեջ կարևոր ներդրում է ունեցել:
Վերջին ամիսներին Ադրբեջանի և Իրանի միջև դիտվել է փոխադարձ առևտրաշրջանառության ծավալների աճ: Մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն ավելացել է 70 տոկոսով, հայտնել է Բաքվում Իրանի առևտրային կցորդ Մուհամմեդ Իբրահիմ Նագիզադեն: Այս մասին հայտնում է ադրբեջանական haqqin.az պորտալը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` սեպտեմբերի 7-ին ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Օմարի լեռնանցքում։
Դիտարկմանը՝ թե՝ սենդվիչները չէի՞ն դասվում ընտրակաշառքի մեջ, Լ. Ալեքսանյանն այսպես արձագանքեց. «Ի՞նչը, սենդվիչնե՞րը։ Մարդ կա՝ կարող է դա ընտրակաշառք համարի, մարդ կա՝ կարող է դա բարեգործություն համարի։ Ընտրակաշառքի և բարեգործության շփման գիծը շատ նեղ է։ Նայած՝ ինչ աչքերով ես նայում»։
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի գլխավորած պատվիրությունը սեպտեմբերի 6-ից 11-ը Մոսկվայի մարզի Կուբինկա քաղաքում կմասնակցի ՌԴ պաշտպանության նախարարության կազմակերպած «Արմիա-2016» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին:
ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցային ցուցակի ընդլայնումը լրջորեն հակասության մեջ է մտնում երկու երկրների փոխհարաբերությունների հետ զգայուն ոլորտների վերաբերյալ, որոնք քննարկվել են Վլադիմիր Պուտինի և Բարաք Օբամայի կողմից երկուշաբթի տեղի ունեցած հանդիպմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ընթրիքը նախընտրել է Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ ընթրիքից, գրում է Daily Mail թերթը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Քոչվորների համաշխարհային խաղերին Հայաստանի մասնակցության մասին մամուլում տեղ գտած հրապարակումներին:
2016թ. սեպտեմբերի 6-ին Սասնա Ծռեր խմբի անդամ Արայիկ Հակոբյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից «դատարան տեղափոխվելու»պատրվակով տեղափոխվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և 6 ժամից ավել պահվել այնտեղ։ Այս մասին ասվում է նրա պաշտպաններ Լուսինե Սահակյանի և Երվանդ Վարոսյանի հայտարարության մեջ։
Վրաստանի խորհրդարանի խոսնակ, «Հանրապետական կուսակցության» անդամ Դավիթ Ուսուպաշվիլին առաջարկել է երկրում ԱՄՆ ռազմաբազա տեղակայել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Թուրքիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունից հեռացվել է 73 աշխատակից:
Թուրք իսլամիստ քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի շարժման (FETÖ) դեմ պայքարի շրջանակում կարող են կալանավորվել Թուրքիայի իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) 3 պատգամավորներ: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet թերթը:
Ժամանակին շատ էինք առաջ։ Հետո շատ հետ ընկանք, սակայն պոտենցիալը պահպանել ենք։
Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օտար Դանելիան լքել է իր պաշտոնը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստի ժամանակ շնորհակալություն է հայտնել նրան իր աշխատանքի համար:
Նոյեմբերից Վրաստանում կսկսի գործել օդային տաքսի: Տվյալ փուլում Adjara Group-ը սպասում է թռիչքների լիցենզիաների ստացմանը և ենթադրաբար նոյեմբերի 15-ից օդաչուները կարող են իրականացնել առաջին չվերթերը:
«Ես մամուլից եմ լսել, այն էլ՝ այսօր առավոտյան՝ ռադիոյով»,- խոսելով վարչապետ Հովիկ Աբրահամյանի հնարավոր հրաժարականի մասին մամուլում շրջանառվող տեղեկությունների մասին՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը։
ԱԱ-2018-ի ընտրական փուլում Բրազիլիայի հավաքականը 2:1 հաշվով հաղթել է Կոլումբիայի ընտրանուն: Հանդիպման 74-րդ րոպեին հաղթական գոլը խփել է Նեյմարը:
Եգիպտոսում միկրոավտոբուսի և պիկապի բախման հետևանքով զոհվել է 22 մարդ, հայտնում է լրատվական «Ալ-Բալյադ» պորտալը: Ավելի վաղ հաղորդվում էր18 զոհի մասին
Կիրակի օրը՝ սեպտեմբերի 11-ին, Խաչվերաց տոնի կապակցությամբ Երևանի գյուղատնտեսական երկու տոնավաճառները չեն գործելու: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը:
Տեղի են ունեցել «Սաբադել 2016» մրցաշարի 5-րդ տուրի հանդիպումները, որում Կարեն Մովսիսյանը սև խաղաքարերով մրցում էր առաջատար Մարկ Նարցիզո Դուբլանի հետ: Պարտիայում Մովսիսյանը կարողացել է առավելության հասնել և սկսել է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը:
Բակո Սահակյանը սեպտեմբերի 7-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Արման Ղանդիլյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։
Տարածաշրջանի ղեկավարը հայտնել է, որ ջուրը բարձրացել է երկու մետրով: Արգելափակված են մնում յոթ ավաններ եւ ուսանողական կենտրոնը, որտեղ գտնվում են 80 երեխաներ, նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարէն Մկրտիչեանն ասաց, որ երկրորդ տարին անցկացվող միջոցառմանն այս տարի մասնակցում է ավելի քան 320 ընկերություն Հայաստանից, Արցախից, որոնք իրենց արտադրանքը ներկայացնելու են տարբեր ոլորտներում՝ սննդի, ոսկերչության, ալկոհոլային խմիչքների, թեթև արդյունաբերության, դեղագործության, հանքարդյունաբերության, շինանյութերի, ճշգրիտ մեքենաշինության և այլն:
WSJ-ի տեղեկություններով` կանխիկ դրամական միջոցները` եվրո, շվեյցարական ֆրանկ և այլ արտարժույթ, Իրան են հասցվել Ժնևից բեռնատար ինքնաթիռով:
2017 թվականից Եվրասիական տնտեսական միության երկրներում արտադրված ապրանքների վրա կարող է հայտնվել «Պատրաստված է ԵԱՏՄ-ում» մակնշումը: «Ռոսիյսկայա գազետա»-յին այս մասին ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Նիկոլայ Կուշնյարյովին:
ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներ Ստեֆան Շեննաքն ու Սեզար Ֆլորին Պրեդան կժամանեն Ադրբեջան:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորում է հոկտեմբերին այցելել Ադրբեջան:
ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Արման Ալիկի Ղանդիլյանի մահվան հանգամանքները։