
Վրաստանի գյուղատնտեսության նախարարը հրաժարական է ներկայացրել

Վրաստանի գյուղատնտեսության նախարար Օտար Դանելիան լքել է իր պաշտոնը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»: Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կառավարության նիստի ժամանակ շնորհակալություն է հայտնել նրան իր աշխատանքի համար:
«Ցանկանում եմ նրան հաջողություն մաղթել և շնորհակալություն հայտնել արած շատ կարևոր աշխատանքի համար: Շատ բան է արվել այդ ուղղությամբ, և այդ ուղղությունը կարևորագույն առաջնահերթություն է մեր երկրի համար:
Այն շատ կարևոր սոցիալական ուղղվածություն ունի: Այդ իսկ պատճառով այդ ուղղությամբ մենք պետք է շարունակենք բարեփոխումները Օտարի հետ` արդեն խորհրդարանում»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին:
Օտար Դանելիան մտադիր է մասնակցել Վրաստանի խորհրդարանական ընտրություններին, ինչի հետ կապված, համաձայն երկրի օրենսդրության, պետք է լքի զբաղեցրած պաշտոնը: