
Նեթանյահուն պատրաստվում է այցելել Ադրբեջան

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորում է հոկտեմբերին այցելել Ադրբեջան:
«Հոկտեմբերին վարչապետ Բենիամին Նեթանյահուն պլանավորում է այցելել Ադրբեջան այցի շրջանակում, որը նախատեսում է այցելություն նաև Ղազախստան»,- հայտնում է իսրայելական NRG պարբերականը:
Պարբերականը նշում է, որ վերջին շրջանում Իսրայելը ավելի հաճախ է սկսել «հայացք նետել մուսուլմանական պետությունների, հատկապես շիա բնակչություն ունեցող երկրների կողմը, մասնավորապես, այդ պատճառով է բավական հետաքրքրված Բաքվի հետ կապերը հավելյալ ամրապնդելով»: