Թուրքական իշխանություններն առգրավել են Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Ակիս Կըլըչի հետ հարցազրույցի ձայնագրությունը, որն արվել էր Deutsche Welle (DW) մեդիաընկերության ծրագրի համար:
Ծայրահեղական «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը Վուքուֆ շրջանում հարձակվել է թուրքական զինված ուժերին պատկանող երկու տանկի վրա, որոնք Սիրիայում մասնակցում են «Եփրատի վահան» գործողությանը: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության եվրոպական գոտում տեղի ունեցան ընտրական մրցաշարի առաջին տուրի մի շարք հանդիպումներ: A խմբում ընդգրկված Եվրոպայի փոխչեմպիոն Ֆրանսիայի հավաքականը հյուրընկալվելիս չի կարողացել կոտրել Բելառուսի ընտրանու դիմադրությունը, և խաղն ավարտվել է 0-0 հաշվով:
ԱՄՆ իշխանությունները դարձյալ ընդլայնել են ընկերությունների և կազմակերպությունների ցուցակը, որոնք Ուկրաինայի հակամարտության պատճառով հայտնվել են ամերիկյան պատժամիջոցների տակ, հայտնում է BBC-ն:
Սեպտեմբերի 6-ին, ժամը 8.40-ին, ոստիկանության «Զվարթնոց» օկանավակայանի գծային բաժնի ծառայողները Երևան-Փարիզ չվերթի ինքնաթիռի ուղևորների հաշվառումից հետո բաժին բերման են ենթարկել Կանադայի քաղաքացի, 1975 թ. ծնված Վահան Մանուկյանին:
Պաշտոնաթող նախագահ Ռոբերտ Քոչարյանի` էլիտար պորտաբույծներ հիշեցնող գրասենյակի պարոնայք ի վերջո պատռեցին բարեկրթության դիմակը, որ այսքան ժամանակ այդպես նեղում էր իրենց, և բացեցին նախորդ դարից մնացած իրենց իրական արժեհամակարգը:
Սենատի որոշմամբ պաշտոնից հեռացված Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը վերջնականապես լքել է երկրի մայրաքաղաքում գտնվող նախագահական նստավայրը՝ Ալվորադա պալատը:
Անկարան պատրաստ է ընդունել Վաշինգտոնի առաջարկությունը` համատեղ ուժերով ազատագրել Սիրիայի Ռաքքա քաղաքն ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման զինյալներից: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, գրում է թուրքական Hürriyet թերթը:
Ֆիլմի ռեժիսոր, վավերագրող Գեորգի Խաինդրավայի խոսքով, որը Սահակաշվիլիի կառավարությունում աշխատել է որպես հակամարտությունների կարգավորման հարցերի պետնախարար, այդ ֆիլմն այն մասին է, թե վրացական հասարակությունն ինչ կրակների ու դժոխքի միջով է անցել Սահակաշվիլիի օրոք:
Ամերիկացի զինվորականները հայտարարել են, որ Եմենին ԱՄՆ-ի ավիացիայի հասցված հարվածների հետևանքով սպանվել է «Ալ-Քարիդան Արաբական թերակղզում» խմբավորման 13 անդամ, հայտնում է BBC-ն:
«Էդ որ գնում են, արտասահմանում կրթություն են ստանում, հո հենց այնպես չէ։ Ամենախոշոր համալսարանները հետախուզական կենտրոններ են, որոնք անգլիական և ամերիկյան հետախուզական ծառայությունների ազդեցության գոտում են»,- հայտարարել է Հանրապետական պատգամավոր Համլետ Հարությունյանը։
Ոստիկանությունը տարհանել է ուղևորների և անձնակազմի մի մասին Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանից, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը` վկայակոչելով օդանավակայանին:
Ինչպես հայտնի է՝ Գորիսում սեպտեմբերի 18-ին պետք է տեղի ունենան համայնքի ղեկավարի ընտրությունները, որտեղ միակ թեկնածուն գործող քաղաքապետ Վաչագան Ադունցն է։ Միաժամանակ պետք է տեղի ունենան Գորիսի ավագանու ընտրությունները։
Պատժամիջոցների ընդլայնման մասին հաղորդագրությունը հրապարակվել է Federal Register կառավարական հրատարակության կայքում, որոշումը պետք է ուժի մեջ մտնի այսօր՝ սեպտեմբերի 7-ին:
Սեպտեմբերի 7-ին` ժամը 01:30-ի սահմաններում, ՊԲ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, մարտական հերթապահության կրման կանոնների խախտման արդյունքում, մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1997թ. ծնված Արման Ալիկի Ղանդիլյանը:
Արդեն մի քանի օր է՝ մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ՀՀ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ Գուրգեն Արսենյանի որդու հարսանիքի ժամանակ ՀՀ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի դուստրը՝ Արմինե Հարությունյանը, քաղաքական հողի վրա վիճել է հայտնի պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանի հետ՝ նախատելով հարգված բժշկին։ «Ժողովուրդ»-ը փորձեց տեղի ունեցածի վերաբերյալ մեկնաբանություն ստանալ հենց Ա. Հարությունյանից։
Իրավիճակն առավել բարդ է հեռուստալրագրության ամբիոնում: Ամբիոնի մի քանի դասախոսներ որոշել են դիմել ԿԳ նախարարին: Նրանք պնդում են, որ ֆակուլտետի դեկանն ու ամբիոնի վարիչը, անգամ՝ ամբիոնի աշխատակիցները, դասաբաշխումը կազմում են հայկական արատավոր մեթոդներով՝ կրճատելով երկարամյա փորձառու դասախոսների դասաժամերը, փոխարենը պահպանելով նրանց ժամերը, որոնց համար դասախոսելը դարձել է պրեստիժի մի մասը:
Սիրիան եղել է միջազգային ռազմական և քաղաքական տարաբնույթ դավադրությունների կենտրոն 2011 թ. «քաղաքացիական պատերազմի» սկզբից ի վեր: Զանազան հակամարտող կողմերի թվում են Հեզբոլլահը, Իրանը, «Իսլամական պետությունը» (ԻԼԻՊ), Իսրայելը, Հորդանանը, քուրդ զինյալները, Լիբանանը, Կատարը, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, այլազան ահաբեկիչներ աշխարհի չորս կողմից, Սիրիան, սիրիական ընդդիմադիր խմբերը, Թուրքիան, Միացյալ Նահանգները և ՆԱՏՕ-ի այլ պետություններ:
Իտալացի մոդելագործ եւ սեփական նորաձեւության տան հիմնադիր Ջորջո Արմանին հերթական անգամ ներկայացել է որպես զգեստների նկարիչ եւ հագուստ է ստեղծել ռեժիսոր եւ սցենարիստ Պաոլո Սորենտինոյի նոր նախագծի համար: Ինչպես հաղորդել է Harper’s Bazaar-ը, խոսքը վերաբերում է «Երիտասարդ Պապը» սերիալին, որը ներկայացվել է Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում:
iPHone 7 մոդելի սմարթֆոնների առաջին խմբաքանակը Չինաստանից առաքվել է արտասահմանյան պատվիրատուներին: Այս մասին հայտնել է «Սինա» լրատվական պորտալը:
Եվրոպական հանձնաժողովը մեղադրում է Volkswagen AG (VW) գերմանական ավտոմոբիլային ընկերությանը ԵՄ 20 երկրներում օրենսդրական խախտումներ կատարելու մեջ՝ դիզելային շարժիչների արտանետումների մասին տվյալների հետ կապված սկանդալի գործով:
Մեծ պանդան այլեւս անհետացման սպառնալիքի տակ չէ, իսկ պանդաների պոպուլյացիան աճում է, տեղեկացնում է BBC-ն: Բնության եւ բնական ռեսուրսների պահպանության միջազգային միությունը (ICUN) Կարմիր գրքում պանդաների կարգավիճակը «սպառնալիքի տակ գտնվողից» փոխել է «խոցելի վիճակում գտնվողի»: Կարգավիճակը փոխելու պատճառը դարձել է Չինաստանում պանդաների պոպուլյացիայի աճը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին նախատեսված ջրամատակարարման հետևյալ ընդհատումների մասին:
Սեպապոչ արծիվը Ավստրալիայի Կառամբինի կենդանաբանական այգում հարձակվել է մի կնոջ վրա: ABC հեռուստաընկերության փոխանցմամբ՝ տուժած կինը դեմքի և ձեռքերի խորը վերքերով շտապ տեղափոխվել է հիվանդանոց: Բժիշկների խոսքով՝ նրա վիճակը կայուն է:
Ամեն ինչ՝ մոտոցիկլետ վարելու կարգի մասին:
Աղջիկը, ով միանգամից ձեր նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում, գերադասելի է այն գեղեցկուհուց, ով աննվաճելի է, ում պետք է Բահամյան կղզիներ տանել։ Պարզութունը լավ է, բարդությունը՝ վատ։ Սա աքսիոմա է։
Քիմիոնը յուրահատուկ համեմունք է: Այն ունի մի շարք օգտակար և բուժիչ հատկանիշներ, դրական է ազդում նիհարելու գործընթացի վրա: Քիմիոնն անհրաժեշտ է օգտագործել զգուշությամբ և հետևել օրգանիզմի անհատական յուրահատկություններին: Կերակուրի մեջ քիմիոնի կանոնավոր օգտագործումը կլավացնի ձեր ինքնազգացողությունն ու կլավացնի մարսողությունը:
Հայաստանի, ոչ միայն Հայաստանի, այլև Լեռնային Ղարաբաղի համար թիվ մեկ խնդիրը, որը բոլոր մնացած խնդիրները պայմանավորող խնդիր է՝ Հայաստանի աշխարհաքաղաքական ընտրության հարցն է։ Եվրասիական միությունում պետության ստորաքարշությունը շարունակել-չշարունակելու հարցն է։