
ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողները կժամանեն Ադրբեջան

ԵԽԽՎ մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներ Ստեֆան Շեննաքն ու Սեզար Ֆլորին Պրեդան կժամանեն Ադրբեջան:
Այս մասին, ինչպես հաղորդում է ԵԽԽՎ-ի կայքը, որոշվել է Փարիզում սեպտեմբերի 5-ին կայացած բյուրոյի նիստում:
Տեղեկությունների համաձայն` որոշում է կայացվել Ադրբեջանում կայանալիք հանրաքվեի կապակցությամբ ստեղծել 7 հոգանոց գնահատող առաքելություն, որտեղ կներառվեն Մոնիթորինգային կոմիտեի Ադրբեջանի հարցով զեկուցողները և յուրաքանչյուր քաղաքական խմբից 1-ական մարդ:
Առաքելության անդամներին ու ղեկավարներին կնշանակի ԵԽԽՎ նախագահը: Առաքելության այցի ժամկետը դեռ հայտնի չէ: