
Վրաստանի խորհրդարանի խոսնակն առաջարկել է երկրում ԱՄՆ ռազմաբազա տեղակայել

Վրաստանի խորհրդարանի խոսնակ, «Հանրապետական կուսակցության» անդամ Դավիթ Ուսուպաշվիլին առաջարկել է երկրում ԱՄՆ ռազմաբազա տեղակայել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Նա հայտարարել է, որ դա կենսական անհրաժեշտություն է Վրաստանի համար:
«Մինչ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կիրականանա, Վրաստանը պետք է մտածի իր մոտ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ անդամների ռազմաբազաների տեղակայման մասին: Դա կենսական կարևոր խնդիր է մեր երկրի անվտանգության և պաշտպանության համար»,- հայտարարել է Դավիթ Ուսուպաշվիլին «Ռուսթավի-2» հեռուստաալիքի «Արչևանի» հաղորդաշարի եթերում: