Բաժիններ՝

Սերգեյ Սիմոնյանը պարտվեց կիսաեզրափակչում. նա կպայքարի բրոնզե մեդալի համար

Ֆրանսիայի Մայկոն քաղաքում անցկացվող ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սերգեյ Սիմոնյանը պարտվեց կիսաեզրափակչում: Հունահռոմեական ոճի հայ ըմբիշը կիսաեզրափակչում զիջել է Ռուսաստանը ներկայացնող Վլադիսլավ Մելնիկովին: Գոտեմարտն ավարտվել է 6-4 հօգուտ ռուս ըմբիշի: Բրոնզե մեդալի համար գոտեմարտում Սերգեյ Սիմոնյանը կհանդիպի Արջուն Հալակուրկի-Ադիլիթ Թալայբեկով զույգի հաղթողի հետ:

Մեկնարկային գոտեմարտում Սերգեյ Սիմոնյանը հաղթանակ էր տարել Ադրբեջանը ներկայացնող Զիյադ Զեյնալովի նկատմամբ: Քառորդ եզրափակչում հայ ըմբիշը հաղթել էր Իտալիան ներկայացնող Ջիովաննի Ֆրենին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031