Հայտնի է, որ Բայդենը կայցելի Թուրքիայի խորհրդարան, ապա կհանդիպի երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ: Այնուհետև նրան նախագահական պալատում կընդունի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:
ՀՀ ընտրական օրենսգրքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ ՀՀ ոստիկանությունը www.police.am կայքում ներբեռնելու հնարավորությամբ տեղադրել է 02.10.2016թ. կայանալիք Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրությունների ընտրողների նախնական ցուցակները:
Ադրբեջանի առողջապահության նախկին նախարար Ալի Ինսանովի դեմ նոր քրեական գործ է հարուցվել: Այս մասին, ինչպես հայտնում է ադրբեջանական Report կայքը, հայտնել է նրա փաստաբան Թողրուլ Բաբաևը:
Նվազագույնը 3 զինծառայող է վիրավորվել Թուրքիայի հարավային Անթալիա նահանգում տեղի ունեցած հարձակման հետևանքով, հայտնում է թուրքական Dogan գործակալությունը:
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանը և բժիշկը, Պաշտպանի հանձնարարությամբ, 2016 թվականի օգոստոսի 23-ին հերթական անգամ հատուկ նպատակով այցելել են ՀՀ արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու կալանքի տակ գտնվող Պավել և Արամ Մանուկյաններին, Սեդրակ Նազարյանին, Թաթուլ Թամրազյանին, Արմեն Լամբարյանին, Աշոտ Պետրոսյանին, Հովհաննես Հարությունյանին: Տեղի են ունեցել առանձնազրույցներ:
«Ուղղակի արտաքին ներդրումների ծավալը զգալի նվազել է եւ այն կարող է մի շարք պատճառներ ունենալ: Դրանցից մեկն իմ կարծիքով այն է, որ մենք անցումային շրջանում ենք: Մինչ այն պահը, երբ Հայաստանը որոշեց միանալ Եվրասիական տնտեսական միությանը, ակնկալիքն այն էր, որ երկիրը կմիանա Եվրամիությանը կամ Եվրոպական գործընկերությանը: Երբ դա տեղի չունեցավ, մի շարք եվրոպական ընկերություններ, որոնք ներդրումներ էին կատարում, այժմ նվազեցնում են սպասելիքները»:
ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Եղիազարյանը, որը ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդում մոտ մեկ շաբաթ անցկացրեց, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2015 թվականի իր եկամուտների, ունեցվածքի հայտարարագիրը: Հայտարարագրի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ Եղիազարյանը բազմաբնակարան շենքում երկու բնակարան է գնել, որոնցից մեկի համար վճարել է ավելի քան 27 միլիոն դրամ, իսկ մյուս բնակարանի գնման արժեքը նշված չի հայտարարագրում, այսինքն՝ թերի է լրացված:
Այսօր առավոտյան մահացել է Հելսինկյան Ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը: Նա Հելսինկյան Ասոցիացիան հիմնադրել էր 1997 թվականին:
«Ես կարող եմ հաստատել, որ մենք ստացել ենք Գյուլենի արտահանձնման հարցումը, սակայն այդ հարցումը կապված չէ հեղաշրջման փորձի հետ»,- ասել է նա, երբ լրագրողները վերջինիս խնդրել են մեկնաբանել Թուրքիայից ստացված փաստաթղթերը:
Facebook սոցիալական ցանցն Իտալիայում միացել է«Անվտանգության ստուգում» (Safety Check) օպցիոնը՝ երկրի կենտրոնական մասում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով:
Իտալիայում անցած գիշեր տեղի ունեցած 6.0 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժից հետո բացառված չէ նոր` ուժեղ ստորերկրյա ցնցումների հավանականությունը, որը ուժով հավասարազոր է առաջինին, կարծում է Իտալիայի գեոֆիզիկայի և հրաբխագիտության ազգային ինստիտուտի սեյսմոլոգ Անդրեա Տերտուլլիանին:
Պարզվել է, որ բախվել են տրակտոր (վարորդ՝ Ա. Ա.) և «Volkswagen Golf» մակնիշի 34 FF 376 պետհամարանիշներով (վարորդ՝ 1990 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենաները:
Օրեր առաջ գրավոր հարցում էինք ուղարկել ՀՀ ՊՆ, պարզելու, թե ինչ մթերքներ են մատակարարում մեր բանակին «Ավանգարդ», «Էլիտ Պրոդ» եւ «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ները, եւ արդյոք ՊՆ-ում տեղեկություններ ունե՞ն այն մասին, որ այս ընկերությունները կապ ունեն ՀՀ արդեն նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ:
Ժամը 22.40-ին ոստիկանության Երևան քաղաք ի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ նշված շենքի հարակից ավտոտնակն այրվում է, և այնտեղ մի տղամարդ կա՝ ձեռքին դանակ, հնարավոր է, որ նա այրած լինի ավտոտնակը:
Վրաստանում Ռուսաստանից Հայաստան եկող գազամուղը պայթեցնելու նախապատրաստության մեջ մեղադրվողներից Բեքի Բեքաուրիի փաստաբան Մայա Չրելաշվիլին պատմել է, որ իր պաշտպանյալն ունեցել է ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորման դրոշի ֆոնին լուսանկարներ, որոնք կցվել են գործին, հայտնում է RIA Novosti-ն:
Վերջին տեղեկությունների համաձայն` 14 մարդ է զոհվել Իտալիայում հզոր երկրաշարժի հետևանքով, որը տեղի է ունեցել գիշերը կենտրոնական Իտալիայում, հայտնում է The Guardian-ը` վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին:
Թուրքիան սկսել է սահմանամերձ սիրիական Ջերաբլուս քաղաքի ազատագրումը ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից, հայտնում է BBC-ն: Մարտերին մասնակցում է հրետանի, ավիացիա, ցամաքային ուժեր:
Թաիլանդի հարավում 2 պայթյունի հետևանքով սպանվել է 1 մարդ, ավելի քան 30-ը վիրավորվել է, հայտնում է BBC-ն: Վիրավորներից մեկի վիճակը ծանր է: Պայթյունները տեղի են ունեցել երեկ ուշ երեկոյան Պատտանի զբոսաշրջային քաղաքում:
Ես քաղաքական ուժերին ասում էի, եկեք հաշվի նստեք այդ փաստի հետ, եւ կողքի թողնելով ձեր քաղաքական ամբիցիաները՝ այստեղ համախմբվենք: Բայց ես հաշվի չէի առել քաղաքական ուժերի ամբիցիաները, իրականությունից կտրված լինելը, միմյանց նկատմամբ այդ մարդկանց ունեցած անհանդուրժողականությունը: Ես իմ հաշվարկների մեջ սխալվեցի: Եվ այն մեծ համախմբումը, որը ես պատկերացնում էի, չստացվեց, բայց մեկ այլ բան կստացվի:
«Տնտեսական ակտիվության ցուցանիշը, եթե նույն «Դուինգ բիզնեսի» մոդելով են հաշվում, օրինակ՝ քանի ՍՊԸ է բացվել, դա իրականության հետ կապ չունի: Կարևորը ՀՆԱ-ն է, սակայն այդ ցուցանիշն էլ այսօր հավատ չի ներշնչում, քանի որ վիճակագրությունը մեր երկրում աղճատված է՝ սկսած մաքսային սահմանից, վերջացրած գյուղատնտեսության ցուցանիշներով»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի նախագահ Հակոբ Ավագյանը՝ խոսելով 2016 թ. հունվար-հուլիս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշի 3.0% աճի մասին:
Ցուցակի առաջին տեղը զբաղեցրել է ամերիկյան Չառլսթոն քաղաքը (Հարավային Կարոլինայի նահանգ, ԱՄՆ): Վարկանիշի երկրորդ հորիզոնականն զբաղեցրել է Չիանգմայը՝ Թաիլանդի հյուսիսում գտնվող խոշորագույն քաղաքը, երրորդը՝ Մեքսիկայի Սան Միգել դե Ալիենդե քաղաքն է, որի պատմական կենտրոնն ընդգրկված Է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:
Ինչ շահութաբերություն են ակնկալում հայաստանյան բանկերը՝ առաջիկա 3 տարիներին…
Մոտ ապագայում TR Georgia Project 2 եւ Aric Group ընկերությունները ծրագրում են տնտեսության տարածքում կառուցել պնդուկի եւ պիստակի վերամշակման գործարան: Արտադրանքը նրանք կվաճառեն տեղական շուկայում եւ կարտահանեն արտասահման:
Ֆիլիպինցի ձկնորսը՝ Պալավան կղզուց, տասը տարի տանը մահճակալի տակ է պահել 2006 թվականին իր գտած՝ աշխարհում ամենամեծ 34-կիլոգրամանոց, 100 միլիոն դոլար արժողությամբ մարգարիտը՝ որպես հաջողության թալիսման: Այս մասին հայտնել է Ֆիլիպինների ABS-CBN նորությունների պորտալը:
Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Self-Assembly լաբորատորիան ինքնահավաքվող հեռախոս է ներկայացրել: Սարքի շնորհանդեսի տեսահոլովակը հրապարակվել է Vimeo-ում:
Ամերիկացի երգչուհի Բեյոնսեն ներկայացրել է հագուստի եւ աքսեսուարների նոր հավաքածու՝ նվիրված Lemonade նոր ալբոմի լույսընծայմանը: Այս մասին տեղեկացնում է Highsnobiety-ն:
Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի ակտիվների զուտ արժեքը հասել է ռեկորդային 90 մլրդ դոլարի նշագծին, ինչը համապատասխանում Է ԱՄՆ-ի ՀՆԱ-ի մոտավորապես 0,5 տոկոսին, հաղորդում է Bloomberg գործակալությունը:
Մասնագետների կարծիքով՝ այդ նորույթը «ի վիճակի կլինի խնդիրը պարզել տվիչների օգնությամբ, ինչպես նաեւ այն իրավիճակում, երբ նույնիսկ ամենահմուտ ինժեները կարող է աննշան շեղումներ թույլ տալ ցուցանիշներում»:
Ակնեն մաշկային խնդիր է, որը կարող է ի հայտ գալ ինչպես՝ առողջական խնդիրների պատճառով, այնպես էլ՝ առանց որևէ պատճառի: Ձեզ ենք ներկայացնում մարմնի մի քանի հատվածներ, որոնց վրա ակնեի առաջացումը կհուշի, թե ինչ առողջական խնդիրներ ունեք:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. օգոստոսի 25-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 26-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը: