Գյուլենին արտահանձնելու Թուրքիայի հարցումը կապված չէ հեղաշրջման փորձի հետ. ԱՄՆ Պետդեպ

Թուրքիայի հարցումը, կապված թուրք ընդդիմադիր քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու հետ, կապված չէ վերջերս Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանն առնչություն ունենալու հետ, այսօր հայտարարել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Մարկ Թոները:

«Ես կարող եմ հաստատել, որ մենք ստացել ենք Գյուլենի արտահանձնման հարցումը, սակայն այդ հարցումը կապված չէ հեղաշրջման փորձի հետ»,- ասել է նա, երբ լրագրողները վերջինիս խնդրել են մեկնաբանել Թուրքիայից ստացված փաստաթղթերը:

Թոներն ընդգծել է, որ «որոշումը կայացվելու է այն փաստաթղթերի գնահատման հիման վրա, որը ԱՄՆ-ը ստացել է վերջին շաբաթներին»:

Նա նաև նշել է, որ ողջ գործընթացն ընթանում է երկու երկրների միջև գոյություն ունեցող արտահանձնման մասին համաձայնագրի շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031