Բաժիններ՝

Թուրքիան ցամաքային օպերացիա է սկսել Սիրիայում

Թուրքիան սկսել է սահմանամերձ սիրիական Ջերաբլուս քաղաքի ազատագրումը ԴԱԻՇ-ի ահաբեկիչներից, հայտնում է BBC-ն: Մարտերին մասնակցում է հրետանի, ավիացիա, ցամաքային ուժեր:

Օպերացիայի սկսմանը նախորդել է իսլամիստների դիրքերի հրետակոծումը ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ինքնաթիռների ավիահարվածների օգնությամբ:
Համաձայն զինվորական հրամանատարության պլանի` հրետակոծությունից հետո Ջերաբլուս են շարժվելու ցամաքային զորքերը:

«Վերոնշյալ օպերացիայի նպատակը ներգաղթյալների նոր հոսքը կանխելն է, բնակչությանը մարդասիրական օգնություն հասցնելը և շրջանն ահաբեկչական տարրերից մաքրելը»,- հայտնում է Anadolu գործակալությունը:

Ինչպես հայտնել է զինվորական աղբյուրը Reuters-ին, թուրք զինվորները դեռ Սիրիա չեն մտել, քանի որ ռմբակոծությունները դեռ շարունակվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031