Բաժիններ՝

Տեխասցին 82 տարեկանում քոլեջ է ընդունվել թոռնուհու հետ

Տեխասում 82-ամյա Ռենե Նեյրան եւ նրա 18-ամյա թոռնուհի Մելանի Սալազարը դարձել են զանգվածային լրատվամիջոցների եւ սոցցանցերի հերոսներ՝ ընդունվելով նույն քոլեջը: Այս մասին գրել է Yahoo!News-ը:

Մելանին օգոստոսի 24-ին իր Twitter-ակաունտի բաժանորդներին պատմել է, որ ուսանելու Է պապի հետ: «Ես այնպե՜ս եմ հպարտանում իմ պապիկով»,- նշել է ուսանողուհին գրառման մեջ: Թվիթն արագորեն ժողովրդականություն է ձեռք բերել՝ արժանանալով հազարավոր լայքերի եւ ռեփոստերի: «80-ը նոր 40-ն է»,- գրել է օգտատերերից մեկը:

Ռենեի եւ Մելանիի պատմությունը հետաքրքրել է համաշխարհային առցանց-ԶԼՄ-ներին: Փալո Ալտո քոլեջում նրանց առաջին օրվա մասին (պարապմունքներն սկսվել են օգոստոսի 27-ին) գրել են, մասնավորապես, BuzzFeed-ը, ABC News-ը եւ Huffington Post-ը: Բացի դրանից, պապին եւ թոռնուհուն առաջարկել են դառնալ Good Morning America հեռուստաշոուի հերոսներ:

Ինչպես գրել է Yahoo!News-ը, Սալազարը կուսումնասիրի ազատ արվեստներ, իսկ Նեյրան՝ տնտեսագիտություն: Քոլեջից հետո տղամարդը որոշել է ընդունվել Տեխասի համալսարան:

Մելանին խոստովանել է, որ պապի օրինակն իրեն ոգեշնչում է ջանադիր ուսումնառության: «Ես գիտեմ, որ եթե նա կարող է դա անել, կարող եմ նաեւ ես»,- բացատերել է աղջիկը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս