Բաժիններ՝

Աշխարհի լավագույն և վատագույն օդանավակայանները՝ քնելու համար

Իհարկե, օդանավակայանը քնելու տեղ չէ։ Սակայն օդանավակայանում քնելը երբեմն անխուսափելի անհրաժեշտություն է դառնում։

Օրինակ, եթե ձեր չվերթը հետաձգվել է, և դուք ստիպված եք 7-8 ժամ մնալ օդանավակայանում։ Որպես կանոն, նման դեպքերում ժամանակը չափազանց դանդաղ է անցնում, և խանութները չափչփելուց և բարում բոլոր խմիչքները փորձելուց հետո պարզում եք, որ դեռ մի այդքան էլ պետք է համբերեք։

Մյուս կողմից, հոնգնածությունն իրեն զգացնել է տալիս և որքան փորձում եք հաղթահարել քնի դեմ, ձեր քունն այնքան ավելի շատ է տանում։ Ի վերջո որոշում եք, գոնե մի կես ժամ «աչք կպցնել»։ Ու այդտեղ սկսվում է իսկական փորձությունը։

Ձեզ խանգարում է ոչ միայն աղմուկը, մարդկանց հոսքն ու բարձրախոսով հնչող հայտարարությունները, այլև՝ նստարանի անհարմարությունը։ Որոշ օդանավակայաններում նստարանները այնպես չոր են և այնպիսի դիզայնով, որ տպավորություն է ստեղծվում, թե դրանք դիտավորյալ նախագծվել են՝ մարդկանց քնել թույլ չտալու համար։

Ի դեպ, շատերի կարծիքով՝ դա տպավորություն չէ. օդանավակայանի նստարանները միտումնավոր այնպես են պատրաստված, որ դուք չկարողանաք քնել, ստիպված լինել շրջել տարածքի խանութներով և գնումներ կատարել։

Բրիտանական Economist-ը կազմել է աշխարհի 5 լավագույն և 5 վատագույն օդանավակայանների ցանկը՝ ըստ քնելու տեսանկյունից հարմարավետության։

Լավագույն 5-ը

1. Changi Airport, Սինգապուր

2. Incheon Airport, Հարավային Կորեա

3. Helsinki Airport, Ֆինլանդիա

4. Munich Airport, Գերմանիա

5. Vienna Airport, Ավստրիա

Վատագույն 5-ը

1. Reikjavik Airport, Իսլանդիա

2. Paris Beauvais-Tille Airport, Ֆրանսիա

3. Bergamo Orio al Serio Airport, Իտալիա

4. London Luton Airport, Մեծ Բրիտանիա

5. Christchurch Airport, Նոր Զելանդիա

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031