
«Ոչ ոք չի խաղում ավելի լավ, քան «Բարսելոնան»». Պեպ Գվարդիոլա

«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան, ով տվյալ պահին գլխավորում է «Մանչեսթեր Սիթին», իր կարծիքն է հայտնել «կապտանռնագույնների» խաղի մասին: Կատալոնական ակումբը լինելու է «Մանչեսթեր Սիթիի» մրցակիցը Չեմպիոնների լիգայի խմբային փուլում:
«Մենք պետք է խաղանք լավագույնների դեմ: Ոչ ոք չի խաղում ավելի լավ, քան «Բարսելոնան»: «Բարսելոնայի» 3 հարձակվողները որոշիչ դեր են խաղում դաշտում, սակայն թիմը կատարում է նաև գերազանց պաշտպանական աշխատանք»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Catalunya Radio-ն:
Առաջին խաղը «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» միջև տեղի կունենա հոկտեմբերին 19-ին, իսպանական գրանդի դաշտում: Պատասխան խաղը կկայանա նոյեմբերի 1-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը