«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Լալվար-Նոյեմբերյան» 110կՎ էլեկտրահաղորդման օդային գիծը կվերակառուցի իրանական Gam Arak Industrial ընկերությունը: Այդ մասին օգոստոսի 12-ին պայմանագիր են ստորագրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը և Gam Arak Industrial ընկերության գործադիր տնօրեն Նասրոլահ Ռահնաման:
Դիլիջան քաղաքի սովորույթների ու գեղագիտական պրակտիկայի ուսումնասիրությունները կեզրափակվեն անկրկնելի «մշակութային հանգստյան օրերով»:
Անգլիական «Արսենալն» առաջարկով դիմել է կատալոնական «Բարսելոնային»: Զինագործները ցանկանում են ձեռք բերել կատալոնացիների պաշտպան Ժերեմի Մաթյոյին:
Աջ ոտքի հրազենային երկու վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ հերոս Հովհաննես Հարությունյանին շտապ անհրաժեշտ է վիրահատություն, սակայն, մինչ օրս, միջոցներ չի ձեռնարկվում երիտասարդին վիրահատելու ուղղությամբ:
Արդեն տևական ժամանակ է, ինչ շինծու մեղադրանքով ձերբակալվել և կալանավորվել են Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամներ Արմեն Մարտիրոսյանը և Դավիթ Սանասարյանը, ովքեր փորձում էին խաղաղ ցույցերի միջոցով իրենց իրավունքը իրացնել՝ թույլ չտալով արյունահեղություն ժողովրդի և ոստիկանության միջև:
Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է, որ «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով ընթացող աշխատանքներով պայմանավորված, տվյալ տարածքում օգտագործված իրերի վաճառք իրականացնողները տեղափոխվում են «Հրազդան» մարզադաշտի հարակից հատված:
Հայաստանի Սահմանադրությունը երաշխավորում է կրոնական ազատությունն ու հաստատում եկեղեցու և պետության բաժանման սկզբունքը՝ միաժամանակ ճանաչելով Հայ առաքելական եկեղեցին որպես ազգային եկեղեցի և ազգային ինքնության պահապան:
Ռուսաստանի Դաշնության կողմից ֆինանսավորվում է Տավուշի մարզերում «Գյուղի ու գյուղատնտեսության զարգացման» ծրագիրը` 5 միլիոն դոլարի չափով` 3-5 տարվա տևողությամբ:
Այսօր Ռիո-2016-ում հանդես պետք է գային Հայաստանը ներկայացնող երեք մարզիկներ: Սակայն առավոտյան արդեն պարզ է դարձել, որ լողի կանանց 50 մետր ազատ ոճի մրցմանը չի մասնակցի Մոնիկա Վասիլյանը: Մոնիկան ստացել է ձեռքի վնասվածք, ինչը կխանգարի նրան ելույթ ունենել:
«Ասում են՝ սկսել է կրակել՝ առանց դադարի։ Բավական երկար ժամանակ դիրքը պահում է։ Նահանջի հրաման են տալիս, բայց Սաշան չի նահանջում, չի համակերպվում։ Մենակ-մենակ կրակի դեմ կանգնած՝ կռիվ է տալիս։ Երկու լիցք արդեն դատարկած է լինում։ Երրորդը լիցքավորելու ժամանակ արդեն դիպուկահարն իր տեղն իմացած է լինում։ Ասում են՝ այդ զենքից չի կարելի երկար ժամանակ կրակ վարել։ Այդ զենքին չի տիրապետել։ Իր զենքն ուրիշ է եղել, պարզապես ինքը չի համակերպվել։ Գիտակցելով՝ գերադասել է զոհել իր կյանքը, զոհել հանուն հայրենիքի»։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ օգոստոսի 12-ին կայացած նիստի ընթացքում Ազգային ժողովում ներկայացված կուսակցությունների միջև բաշխվեցին ընտրությունների տեղամասային հանձնաժողովների նախագահների և քարտուղարների պաշտոնները: Պաշտոնները բաշխվեցին հետևյալ համամասնությամբ.
«Մեզ նաև հաճախ հարցնում են կամ փորձում են մեղադրել, թե ինչո՞ւ Դաշնակցությունը ներկա չէր, ինչո՞ւ Դաշնակցությունը մասնակից չէր այդ դեպքերից հետո հավաքներին, և այլն: Շատ պարզ պատճառով՝ որովհետև այդ մարդիկ մեզ համար խոսակից չէին, ինչպես որ մենք իրենց համար խոսակից չէինք»:
Մոսկվայում օդի ջերմաստիճանը կտրուկ նվազել է` նվազելով 7–10 աստիճանով:
Մարկ Լոպես (Իսպանիա) / Ռաֆայել Նադալ (Իսպանիա) – Դենիել Նեստոր (Կանադա) / Վաշեկ Պոսպիշիլ (Կանադա) – 7:6, 7:6
Անդրադառնալով օրակարգային հարցերին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ հայկական կողմը մեծ կարևորություն է տալիս Մաքսային օրենսգրքի ընդունմանը՝ ընդգծելով, որ դա լուրջ քայլ է Միության իրավապայմանագրային բազայի ամրապնդման ուղղությամբ և այն պետք է հավասարապես կիրառվի ու ընդունվի անդամ- պետություններում:
Պորտուգալիայում անտառային խոշոր հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի: Մադեյրա կղզում ծանր այրվածքներ ստացած մեկ մարդ մահացել է հիվանդանոցում, հայտնում է իսպանական 24 Horas հեռուստաալիքը:
Սիրելի երիտասարդներ, շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ: Վաղը ձե´ր սերունդն է իր գիտելիքները և ունակություններն ի սպաս դնելու Հայաստանի ու Արցախի հետագա հզորացմանը, հայ ժողովրդի բարօրությանը, իսկ կամքն ու ոգին` Հայրենիքի սահմանների պաշտպանությանը:
Օգոստոսի 11-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառում Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, եթե այլ տարբերակ չմնա:
Ավարտվեց Ռիո-2016-ի 6-րդ մրցումային օրը: Առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ի հավաքականը:
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն այսօր Մոսկվայում ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային:
Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնում միակ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշին եւ HDP-ից խորհրդարանի պատգամավոր Սուրեյա Օնդերին 5 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին պետական մեղադրող Գևորգ Գևորգյանը պահանջեց ցմահ ազատազրկում:
Օգոստոսի 11-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Դիլիջանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ձախ նախաբազկի կտրած, արյունահոսող վերքով բուժօգնության է տեղափոխվել 1960 թ. ծնված Հովսեփ Վ.-ն, որը հրաժարվել է բացատրություն տալուց:
Ամերիկաբնակ իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որին թուրքական իշխանությունները համարում են վերջերս Թուրքիայում տեղի ունեցած ձախողված հեղաշրջման կազմակերպիչ, հայտարարել է, որ եթե այդ մեղադրանքների մի մասը ապացուցվի, ինքնակամ կվերադառնա Թուրքիա:
Ինչպես հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները որոնում են մի խումբ երիտասարդների, որոնք օգոստոսի 12-ի գիշերը սպանել են երկու տղամարդու` շուրջօրյա աշխատող գարեջրի խանութի տիրոջը և առևտրային կետի հաճախորդին, ինչպես նաև վնասել են ականատեսներից մեկին:
Ռուսաստանը կոչնչացնի պատժամիջոցային սննդամթերքը մինչև 2017 թվականի վերջը: Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:
ԱՄՆ արդարադատության նախարարության պատվիրակությունը օգոստոսի 22-ին կայցելի Թուրքիա` քննարկելու իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը, հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը:
Բոլոր մակարդակներում իրազեկել երիտասարդներին, որ նրանք ծնվել են ոչ թե կռվելու, մարդ սպանելու, սեփական տունը իրենց ձեռքերով քանդելու, այլ իրենց տունը կառուցելու և շենացնելու համար:
Բացի այդ, ոստիկանության ծառայողները, նույն միջոցառումներն իրականացնելիս իրենց պաշտոնեական դիրքն օգտագործելով, ենթադրաբար խոչընդոտել են լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը և բերման ենթարկվածներին իրավաբանական օգնություն ցույց տալու նպատակով ներկայացած փաստաբանների լիազորությունների իրականացմանը: