Բաժիններ՝

«Համբերատար մարդն ավելի ուժեղ է, քան խիզախը»

Շնորհավորում եմ Երիտասարդության օրվա կապակցությամբ

Կան հարցեր, որոնց պարտավոր ենք անդրադառնանք, բոլորս գնահատելով երիտասարդության դերը մեր ընդհանուր տան Երկիր մոլորակի կյանքում, հավատացած եմ, որ Աշխարհը հնարավորություն կստեղծի և կաջակցի մեր երիտասարդների դերին մեր հասարակությունում: Բոլոր մակարդակներում իրազեկել երիտասարդներին, որ նրանք ծնվել են ոչ թե կռվելու, մարդ սպանելու, սեփական տունը իրենց ձեռքերով քանդելու, այլ իրենց տունը կառուցելու և շենացնելու համար:

Սիրելի երիտասարդներ

հավատացեք համբերատար մարդն ավելի ուժեղ է, քան խիզախը: Իսկ ինքնատիրապետող մարդն ավելի հզոր է, քան քաղաք զավթողը: Հարգելի երիտասարդներ ատելությունը, որը ցավոք այսօր գերիշխում է մեր կյանքում չի կարելի վերացնել ատելությամբ: Տեր Աստված դարձրու մեր երիտասարդների ձեռքերը, Քո ստեղծած Աշխարհի գեղեցիկ շարունակությունը: Որտեղ վիրավորանք կա, թող ներում բերեն:

Որտեղ կասկած կա, թող հավատ բերեն: Որտեղ խավար կա, թող լույս բերեն: Որտեղ վիշտ կա, թող ուրախություն և երջանկություն բերեն:
Աստծո օգնությունը մեր բոլոր երիտասարդներին…

«Միդիա-Շանգալ» Եզդիների ազգային
միավորում ՀԿ խորհրդի նախագահ Ամո Շարոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս