Բաժիններ՝

Թուրքական քրդերի առաջնորդ Դեմիրթաշը կարող է բանտարկվել

Թուրքիայի խորհրդարանում 80 պատգամավորական աթոռներ զբաղեցնում միակ քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սալահեթդին Դեմիրթաշին եւ HDP-ից խորհրդարանի պատգամավոր Սուրեյա Օնդերին 5 տարի ժամկետով ազատազրկում է սպառնում:

Այս մասին գրում է թուրքական իշխանամետ «Սաբահե թերթը` նշելով, որ Թուրքիայի դատախազությունը պատրաստվում է նշված անձանց մեղադրանք ներկայացնել Նովրուզ տոնի ժամանակ 2013 թվականին ունեցած մի ելույթում Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) առաջնորդ Աբդուլլահ Օջալանի անձն ու կազմակերպությունը պրոպագանդելու մեջ:

Քուրդ քաղաքական գործիչներ Դեմիրթաշի եւ Օնդերի նկատմամբ մեղադրանքը Ստամբուլի Բեքիրքյոյի գլխավոր դատախազության կողմից առաջադրվել «երկու մարդու գանգատիե հիման վրա:

Նշենք, որ Թուրքիայում 2015 թվականի նոյեմբերի 1-ին անցկացված խորհրդարանական ընտրություններում HDP-ի օգտին քվեարկել է ընտրողների 10,7 տոկոսը, ինչը կազմում է մոտ 6 մլն մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031