Արցախում զոհված Սաշա Գալստյանը կդառնար 20 տարեկան

Այսօր Արցախում զոհված Սաշա Գալստյանի ծննդյան օրն է։ Ապրիլյան ռազմական գործողությունների արդյունքում զոհված զինծառայողն այսօր կդառնար 20 տարեկան։

Արցախում զոհված Սաշա Գալստյանն Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից էր։ Նա ծառայում էր Ջեբրաիլում։ Բանակ էր զորակոչվել 2014թ. հունվարին։ 1996թ. ծնված Սաշան սովորում էր «Հայբուսակ» համալսարանում, ուզում էր բժիշկ դառնալ:

Մեր այցի ընթացքում Սաշայի մայրը՝ տիկին Սոֆին, խոսելով որդու զոհվելու հանգամանքների մասին՝ ասել էր՝ Սաշան հրահանգ է ստացել կրակ բացել զենքից. «Ասում են՝ սկսել է կրակել՝ առանց դադարի։ Բավական երկար ժամանակ դիրքը պահում է։ Նահանջի հրաման են տալիս, բայց Սաշան չի նահանջում, չի համակերպվում։ Մենակ-մենակ կրակի դեմ կանգնած՝ կռիվ է տալիս։ Երկու լիցք արդեն դատարկած է լինում։ Երրորդը լիցքավորելու ժամանակ արդեն դիպուկահարն իր տեղն իմացած է լինում։ Ասում են՝ այդ զենքից չի կարելի երկար ժամանակ կրակ վարել։ Այդ զենքին չի տիրապետել։ Իր զենքն ուրիշ է եղել, պարզապես ինքը չի համակերպվել։ Գիտակցելով՝ գերադասել է զոհել իր կյանքը, զոհել հանուն հայրենիքի»։

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս