Բաժիններ՝

«Լալվար-Նոյեմբերյան» 110կՎ էլեկտրահաղորդման օդային գիծը կվերակառուցի իրանական ընկերությունը

«Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերության «Լալվար-Նոյեմբերյան» 110կՎ էլեկտրահաղորդման օդային գիծը կվերակառուցի իրանական Gam Arak Industrial ընկերությունը: Այդ մասին օգոստոսի 12-ին պայմանագիր են ստորագրել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անանյանը և Gam Arak Industrial ընկերության գործադիր տնօրեն Նասրոլահ Ռահնաման:

Բարձրավոլտ էլեկտրացանցեր ընկերության տեղեկատվության բաժնից տեղեկացնում են, որ Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող և «Էլեկտրամատակարարման հուսալիություն» ծրագրի շրջանակներում իրականացվող «Լալվար-Նոյեմբերյան» 110կՎ էլեկտրահաղորդման օդային գծի վերակառուցման համար գլխավոր կապալառուի մրցույթը՝ իրանական Gam Arak Industrial ընկերությունը հաղթել է 4 394 456, 24 (չորս միլիոն երեք հարյուր իննսունչորս հազար չորս հարյուր հիսունվեց ամբողջ քսանչորս) ԱՄՆ դոլար արժեքով պայմանագիրը:

110 կՎ «Լալվար-Նոյեմբերյան» էլեկտրահաղորդման գծի վերակառուցման աշխատանքները նախատեսվում է սկսել այս տարի և ավարտել 2018 թվականի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս