![](/banners/BeFunky-design.jpg)
Զարուհի Փոստանջյանը դիմում է Արմեն Մուրադյանին և Արման Թաթոյանին
![](https://168.am/wp-content/uploads/2016/08/Zara1.jpg)
Զարուհի Փոստանջյանըի դիմում է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին: Նամակում ասված է.
«Աջ ոտքի հրազենային երկու վիրավորում ստացած «Սասնա ծռեր» խմբի անդամ հերոս Հովհաննես Հարությունյանին շտապ անհրաժեշտ է վիրահատություն, սակայն, մինչ օրս, միջոցներ չի ձեռնարկվում երիտասարդին վիրահատելու ուղղությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալը՝ դիմում եմ Ձեզ՝ շտապ միջոցներ ձեռք առնել՝ Հովհաննես Հարությունյանի վիրահատությունն իրականացնելու նպատակով:
Կոչով դիմում եմ խնդրով մտահոգ այն վիրաբույժներին, ովքեր հանձն կառնեն և կվիրահատեն երիտասարդի ոտքը` հետագա բարդացումներից խուսափելու համար»: