ՀՀ ոստիկանության ՊՊԾ գունդ «հաց հասցնող» Արթուր Սարգսյանի թեկնածությունն «Ավրորա» մրցանակի համար առաջադրելու նպատակով այս օրերին բազմաթիվ քաղաքացիներ դիմումներ են ներկայացնում մրցանակը տրամադրող հանձնաժողովին:
Սեղանի թենիսի օլիմպիական մրցաշարի եզրափակիչ խաղում չինացի թենիսիստ Լոնգ Ման 4:0 հաշվով հաղթեց իր համերկրացի Ջայկ Չժանին:
Բրյուսելում ահաբեկչության մասին գործի շրջանակում` խուզարկությունների ընթացքում, 3 մարդ է ձերբակալվել, հայտնում է Reuters-ը:
Այս մասին 168.am-ին հայտնեց նրա պաշտպան Արա Ղարագյոզյանը՝ նշելով, որ որոշումը կայացվել է նույն հիմքով, ինչ ընդհանուր իրավասության դատարանում՝ կարող է դիմել փախուստի, խոչընդոտել նախաքննությանը։
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը` վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը:
ՀՀ ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած զինված հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների հետևանքով տուժածներից այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 4-ը։
Իրանը պատրաստ է վերսկսել զբոսաշրջային հոսքը Թուրքիա այդ երկրում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Անկարայում` իր թուրք գործընկերոջ` Մևլյութ Չավուշօլուի հետ հանդիպմանը, հայտնում է թուրքական TRT Haber հեռուստաալիքը:
«Նրանց մեղադրում են այն բանում, որ վերջին 1 տարվա ընթացքում ակտիվորեն հանրահավաքներ, մամուլի ասուլիսներ, տարբեր ակցիաներ են կազմակերպել, հրապարակային ելույթներ ունեցել և ժողովրդին տրամադրել իշխանությունների դեմ։ Այսինքն՝ նրանց վերագրում են այնպիսի գործողություններ, որոնք պարտավոր է կամայական ընդդիմադիր քաղաքական միավոր կատարել՝ բացահայտել իշխանությունների բացերը, ցույց տալ, թե որտեղ են սխալները, առաջարկել այլընտրանքային ծրագրեր՝ ցույց տալով, որ գործող իշխանությունը կամ որևէ մարմին ի վիճակի չէ կամ սխալ է կատարում»։
Օգոստոսի 13-17-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
«Սա շատ կարեւոր կետ է, քանի որ չնայած հարաբերություններում ճգնաժամի պատճառ հանդիսացավ 2015 նոյեմբերին Թուրքիայի կողմից ռուսական ուղղաթիռի խոցումը, այնուամենայնիվ, դրա հիմքում ավելի անձնական խնդիր կար՝ պայմանավորված երկու նախագահների «տիտանական «Ես»-երի» բախումով: Սա բացատրում է ճգնաժամի լարվածությունը, սակայն նաեւ այն, որ ճգնաժամը տեւական էր, եւ ավելի հեշտ էր այս դեպքում վերականգնել հարաբերությունները»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց վերլուծաբանը:
Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Իսմայիլ Ալփեր Ջոշքունն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Թուրքիան Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում նախկինի պես աջակցում է Ադրբեջանին:
Թուրքիայի ձախողված ռազմական հեղաշրջման հետևանքով թուրքական բանակից հեռացված զինծառայողների թիվը հասել է 3 185 մարդու:
Վերջին տարիներին քիչ ժամանակ եմ ունեցել կարդալու, կրթվելու, շախմատ խաղալու և ընդհանրապես մտորելու համար, և հիմա այդ բացը լրացնում եմ կալանավայրում։ Ժամանակս օգտագործում եմ արդյունավետ և ազատվելու եմ առավել պատրաստված, հետագա պայքարներում փորձելու եմ առավել արդյունավետ մասնակցություն ունենալ։
Խնդրում ենք գրավոր տեղեկություն տրամադրել առ այն, թե որ փուլում են քննարկումները, կոնկրետ ինչ քայլեր են արվել Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու ուղղությամբ:
Պուտինը նշել է, որ գոհ է եղել իր աշխատակազմի ղեկավարի աշխատանքից: Պուտինի խոսքով` Իվանովն անձամբ է խնդրել իրեն այլ աշխատանքի տեղափոխել:
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստին տուժողների իրավահաջորդների շահերի պաշտպանները լքեցին դահլիճը և հայտարարեցին, որ այլևս դատական նիստերին չեն մասնակցի:
Անհայտ անձինք Դաղստանի Իզբերբաշ քաղաքում կրակ են բացել պարեկապահակային ծառայության աշխատակիցների ուղղությամբ, RIA Novosti-ին հայտնել է ՆԳՆ-ի շրջանային ներկայացուցիչը:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.4800 տոկոս է,
168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ առողջական վիճակի պատճառով Վահան Շիրխանյանը չի մասնակցել դատական նիստին։ Փաստաբանն ասաց, որ այս որոշումը վիճարկելու է, իսկ պարոն Շիրխանյանի առողջական վիճակին անդրադառնալով՝ նշեց, որ այն գնալով վատթարանում է։
Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ իր համար Վրաստանն ու Ուկրաինան անբաժանելի են և ինքը պայքարելու է օլիգարխների դեմ «երկու ճակատով»: Այս մասին նա հայտարարել է NewsOne հեռուստաալիքի եթերում:
Մոսկվան կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Կիևի հետ Ղրիմում Ուկրաինայի հատուկ նշանակության ջոկատի կողմից գործողություն անցկացնելու փորձից հետո: Այս մասին «Իզվեստիային» հայտնել է Ռուսաստանի արտաքին քաղաքական շրջանակներում աղբյուրը:
Տեղի ունեցավ Sinquefield Cup-2016 շախմատային մրցաշարի 6-րդ տուրը: Լևոն Արոնյանը սպիտակներով պարտվեց Վաշիե-Լագրավին, Սոն հաղթեց Տոպալովին:
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ նախնական տվյալներով՝ Թաիլանդի Թագավորությունում տեղի ունեցած պայթյունների հետևանքով տուժածների թվում հայեր չկան:
Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունների միջև 2016թ. հունիսի 5-ին ստորագրված քաղաքացիների առանց մուտքի արտոնագրի այցելությունների մասին փոխըմբռնման հուշագիրն ուժի մեջ է մտել: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Օգոստոսի 12-ին, ժամը 09.30-ին Գանձաքար գյուղում կորած Ս. Զ.-ի որոնողական աշխատանքները շարունակելու նպատակով դեպքի վայր է մեկնել Իջևանի հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Թուրքիան սկսել է դիտարկել Սիրիայի հետ սահմանը փակելու հարցը, գրում է «Իզվեստիան»:
Մենք կարծում ենք, որ օգոստոսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքում հնչած ներողությունը և կատարվածը մոռանալու հորդորները՝ ուղղված հուլիսի 29-ին իրենց մասնագիտական պարտականությունը կատարող լրագրողներին, բավարար չեն՝ Հայաստանում անվտանգ ու ազատ լրատվական գործունեություն ծավալելու համար:
Միացյալ Նահանգները սխալ են թույլ տվել` ներխուժելով Իրաք, կարծում է ԱՄՆ Հանրապետական կուսակցության նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը:
Համբերատար բացատրել եմ վերը հիշատակված օրենքի դրույթները, որից հետո ընդունարանի աշխատակիցը ինձ նորից խնդրել է սպասել: Բավական ժամանակ սպասելուց հետո նորից մոտեցել եմ ընդունարանի աշխատակցին՝ պարզելու համար, թե ինչու՞մն է խնդիրը: Վերջինս տեղեկացրել է, որ հարցը զեկուցվել է ԱԱԾ տնօրեն Գեորգի Կուտոյանին եւ իրենք սպասում են վերջինիս հրահանգին: Որոշ ժամանակ անց ինձ ասվեց, որ ինձ առանց որեւէ բացատրության արգելվում է մուտք գործել ԱԱԾ ՁՊՎ:
Ասվում է, թե ոստիկանները «վախեցնում, ահաբեկում են բնակչությանը, կանանց ու երեխաներին»: Ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ պարագաներում: Ունե՞ք փաստեր. քննություն է ընթանում, քրեական գործեր են հարուցվել, ինչո՞ւ չեք ներկայացնում նախաքննական մարմնին: