ԱՄՆ-ն պատվիրակություն է ուղարկում Անկարա` քննարկելու Գյուլենի արտահանձնման հարցը
ԱՄՆ արդարադատության նախարարության պատվիրակությունը օգոստոսի 22-ին կայցելի Թուրքիա` քննարկելու իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը, հայտնել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը: Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը:
«ԱՄՆ-ը չպետք է աջակցի ահաբեկչական կազմակերպության պարագլուխ Ֆեթուլլահ Գյուլենին»,- ասել է Բոզդաղը:
Թուրք նախարարը կարծում է, որ ԱՄՆ-ը չպետք է զոհաբերի իր հարաբերությունները Թուրքիայի հետ` հանուն Գյուլենի:
Ավելի վաղ Ստամբուլի դատարանը կայացրել էր Գյուլենին կալանավորելու որոշում:
Գյուլենը մեղադրվում է Թուրքիայում պետական հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ: