Բաժիններ՝

Ռուսաստանը մինչև 2018թ. կոչնչացնի պատժամիջոցային մթերքը

Ռուսաստանը կոչնչացնի պատժամիջոցային սննդամթերքը մինչև 2017 թվականի վերջը: Ռուսաստանի կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում:

Պատժամիջոցային սննդամթերթի ոչնչացման ժամկետը երկարաձգվել է 2016թ. օգոստոսի 5-ից մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը:

Նշվում է, որ դա կապված է ռուսական իշխանությունների կողմից մինչև 2017թ. վերջը պարենային էմբարգոն երկարաձգելու որոշման հետ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը 2014թ. օգոստոսին սահմանափակել էր իր նկատմամբ պատժամիջոցներ սահմանած երկրների արտադրանքի ներկրումը ռուսական շուկա:
Արգելքի տակ էին հայտնվել միսը, երշիկը, ձուկը, ծովամթերքը, պտուղ-բանջարեղենը, կաթնամթերքը:

Հունվարի 1-ից պարենային էմբարգո է գործում նաև Ուկրաինայի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս