Բաժիններ՝

Մոսկվայում սափրագլուխները տարեց հայ տղամարդու են սպանել

Ինչպես հայտնում է «Մոսկովսկի կոմսոմոլեցը», Մոսկվայի ոստիկանության աշխատակիցները որոնում են մի խումբ երիտասարդների, որոնք օգոստոսի 12-ի գիշերը սպանել են երկու տղամարդու` շուրջօրյա աշխատող գարեջրի խանութի տիրոջը և առևտրային կետի հաճախորդին, ինչպես նաև վնասել են ականատեսներից մեկին:

Ինչպես պարզել է «Մոսկովսկի կոմսոմոլեցի» թղթակիցը, Մոսկվայի ժամանակով ժ. 5.00-ին «Ռյազանի պողոտա» մետրոյի առևտրային կետերի մոտով, ըստ ականատեսների, 3 անսթափ վիճակում գտնվող երիտասարդ է անցել: Ականատեսները նկատել են, որ նրանք կրել են բանակային ճտքավոր կոշիկներ:

Նշվում է, որ իր կրպակի մոտ այդ ժամանակ նստած է եղել տերը` Հայաստանի 69-ամյա բնակիչ Լև Քամալյանը, կրպակի ներսում եղել է նրա օգնականը:

Ագրեսիվ երիտասարդները վիճել են տարեց տղամարդու հետ, ապա նրանցից մեկը հանել է դանակն ու հարվածել սրտին: Ստացած հարվածից Քամալյանը մահացել է:

Հանցագործների երկրորդ զոհը դարձել է գարեջրի կրպակի հաճախորդը` Ղազախստանի բնակիչ, 36-ամյա Նուրիկ Մունդուզովը, որին նույնպես սպանել են` դանակով հարվածելով սրտին:

Նախնական տվյալներով` մարդասպանները սափրագլուխներ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս