Բաժիններ՝

Մեդվեդևը չի բացառել Կիևի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելը

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառում Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը, եթե այլ տարբերակ չմնա:

«Ես չէի ցանկանա, որ որպեսզի դա այդպես ավարտվեր, սակայն եթե իրավիճակի վրա ազդելու այլ տարբերակ չմնա, նախագահը նման որոշում, հավանաբար, կարող է կայացնել»,- ասել է Մեդվեդևը` պատասխանելով հարցին, թե արդյոք հնարավոր է հարաբերությունների խզում Կիևի կողմից Ղրիմում դիվերսիա անցկացնելու փորձից հետո:
«Վերջնական որոշում կայացվում է երկրի նախագահի կողմից, որը վարում է երկրի արտաքին քաղաքական օրակարգը»,- նրա խոսքերը մեջբերում է TASS-ը:
Մեդվեդևը «պետության և Ռուսաստանի ժողովրդի դեմ հանցագործություն է որակել Ղրիմում Կիևի դիվերսիայի փորձը»:

Ավելի վաղ «Իզվեստիան», հղում կատարելով Ռուսաստանի արտաքին քաղաքական շրջանակներում աղբյուրին, հայտնել էր, որ Մոսկվան կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Կիևի հետ Ղրիմում Ուկրաինայի հատուկ նշանակության ջոկատի կողմից գործողություն անցկացնելու փորձից հետո:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Ղրիմում ահաբեկչությունների փորձը, հայտարարել էր, որ դա «հիմար և հանցավոր ակցիա» է և խոստացել էր անուշադրության չմատնել երկու ռուս զինվորականների սպանության փաստը:

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն իր հերթին «անիմաստ և ցինիկ» էր որակել Կիևի հասցեին մեղադրանքները: Կիևը հայտարարել է նաև Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի չեղարկման մասին:

Հիշեցնենք, որ օգոստոսի 10-ին ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր Ուկրաինայում ռազմական հետախուզության գործակալների ցանցի հայտնաբերման մասին:

Օգոստոսի 7-ի գիշերը Արմյանսկա շրջանում հայտնաբերվել էին մի խումբ «դիվերսանտներ», որոնց ձերբակալության ժամանակ սպանվել էր ռուս սահմանապահ:
Ռուսական հատուկ ծառայությունները տեղեկացրել էին, որ օգոստոսի 8-ին ուկրաինացի հատուկջոկատայինները փորձել են ներխուժել թերակղզի, ինչի հետևանքով սպանվել էր 1 զինծառայող:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս