Կրեմլը կոչ է անում չչափազանցնել Ռուսաստանին ուղղված «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորվման սպառնալիքը: Ինչպես հաղորդում է վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
Օգոստոսի 1-ին պաշտոնական այցելությամբ Թբիլիսի ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Վրաստանի Նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հետ:
«Ժառանգություն» կուսակցության մամուլի քարտուղար, Երևանի ավագանու անդամ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել։ 168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Ռոբերտ Ռևազյանն ասաց, որ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։ Դավիթ Սանասարյանը մեղադրանքը չի ընդունում։
«Իսլամական պետություն» և «Ջաբաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալները փորձում են շրջափակել Սիրիայի Հալեպ քաղաքը:
Գրանցված կենսաթոշակառուներից 180 837-ը տղամարդիկ են, 284 713-ը` կանայք։
«Ըստ որոշ հրապարակումների՝ հուլիսի 29-ին լրատվամիջոցները լուսաբանել են Սարի թաղում ցուցարարներին ցրելը և այլ իրադարձությունների, որոնց ընթացքում ենթարկվել են հարձակման, ծեծվել են, ինչպես նաև վնասվել է տեխնիկան: Որո դեպքերում հարձակվողները եղել են համազգեստ կրող ոստիկաններ, այլ դեպքերում մետաղյա ձողերով զինված քաղաքացիներ»,- շեշտել է Դունյա Միյատովիչը:
«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին 168.am-ին հայտնեցին ՀՀ առողջապահության նախարարությունից։
«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն հիշել է 2011-12թթ. մրցաշրջանի մասին, երբ նա «Յուվենթուսի» հետ երկար ժամանակ անց առաջին անգամ հաղթեց Իտալիայի առաջնությունը՝ անցնելով գլխավոր մրցակցին՝ ի դեմս «Միլանի»:
Ուղիղ միացում Ազատության հրապարակից. «Ազատություն»
«Աստղիկ» բժշկական կենտրոնում գտնվող երգիչ-երգահան Եղիշե Պետրոսյանի առողջական վիճակը երեկ կտրուկ վատացել է. այժմ նա նախակաթվածային վիճակում է:
«Ա. Ղուկասյանը հայտարարել է հացադուլ սկսելու մասին, հետևյալ պահանջով. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Պահանջում եմ ժողովրդից Հայաստանում հաստատել սահմանադրական կարգ և վերականգնել արդարադատությունը, իրեն հասանելի բոլոր միջոցներով»,- նշել է փաստաբանը։
Թուրք ինժեներները մշակել են «Միդաս» համակարգը, որը պետք է դիվերսիաներից պաշտպանի երկրի նավթամուղներն ու գազամուղները, հայտնում է Anadolu գործակալությունը:
«Մենք այդ ճանապարհով ենք գնում, և այդ ճանապարհը քաղաքական ուժերի, քաղաքական գործիչների դերակատարման մասին է: Կրկնում եմ՝ քաղաքական գործիչների, այլ ոչ թե զենքով ահաբեկչության գնացողների և նրանց սատարողների: Փա՛ռք Աստծո, պետություն և երկիր կառուցելու արժեհամակարգը կիսող քաղաքական գործիչների պակաս, ինչպես տեսաք, մենք այսօր չունենք: Այդպիսիք շատ են քաղաքական բոլոր հոսանքներում: Եվ դա մեր երկրի հարստությունն է»:
ՀՀ դրամը այսօր՝ օգոստոսի 1-ին, որոշ չափով արժեզրկվել է ԱՄՆ դոլարի, եվրոյի և ռուսական ռուբլու նկատմամբ։
«Խոսքս Ղարաբաղի հիմնահարցի և, այսպես ասած, «հողեր հանձնելու» մասին է: Արդեն թերևս անհաշվելի են մեր հստակ դիրքորոշման հրապարակային հնչեցումներն անձամբ իմ կողմից: Կրկնում եմ՝ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ճանապարհին միակողմանի զիջումներ չեն լինելու: Բացառվում է: Լեռնային Ղարաբաղը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: Բացառվում է: Մեկ անգամ ևս կրկնում եմ՝ բացառվում է: Ես իմ ողջ գիտակցական կյանքը իրականում նվիրել եմ այս խնդրին»:
«Ձեր ներողամտությունը հայցելով՝ միայն լրագրողներին, բայց ոչ իրավապահներին, խնդրում եմ մոռանալ այդ դեպքերի մասին, քանի որ իրոք վստահ եմ, որ այլևս նման բան չի կրկնվելու, և նաև ուզում եմ, որ այդ դեպքերն այսուհետ անգամ ենթագիտակցական որևէ ազդեցություն չունենան ձեր ազատ գործելաոճի վրա»:
«Ցանկացած ոք կարող է չսիրել իշխանություններին, կարող է չսիրել կառավարությանը, չսիրել նախագահին և կտրուկ դեմ լինել այն քաղաքականությանը, որն իրականացվում է, բայց չսիրելն ամենևին հիմք չէ հերոսացնելու համար զենքով հարցեր լուծողին: Իշխանությունները կգան ու կգնան, ահաբեկչության խրախուսումը քաղցկեղի պես կմնա ու կտարածվի, կոչնչացնի մեր ժողովրդի կողմից ստեղծած ամեն ինչ: Սրանից սարսափել է պետք, սա հիմնովին արմատախիլ անել է պետք»:
Մենք որևէ մեկին թույլ չենք տալու, որ քայքայի մեր պետության հիմքերը: Զենքով և բռնությամբ Հայաստանում հարցեր չեն լուծվելու:
Հակաճգնաժամայինն խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանին այսօր մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելը։
Եկել է եզրակացություններ կատարելու ժամանակը։ Այս իրադարձությունների ամբողջական վերլուծությունը դեռ երկար ժամանակ կպահանջի։ Սակայն մի բան ակնհայտ է. ներհայաստանյան հասարակական և քաղաքական կյանքում անհրաժեշտ է արագացնել արմատական փոփոխությունների գործընթացը։ Առաջին հերթին իսպառ պետք է վերացնենք բռնությամբ հարցեր լուծելու աղետալի մտայնության գոյությունն իսկ: Մենք այլևս իրավունք չունենք հանդուրժելու զենքով հարցեր լուծելու որևէ միտում անգամ. հաջորդը կարող է կործանարար լինել մեր երկրի համար:
2016թ. հունվար-հունիսին հանրապետություն է ժամանել 1 501 118.4 զբոսաշրջիկ։
Հաստատվել է տեղեկությունը, որ Սիրիայում խոցված Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերին պատկանող «Մի-8» ուղղաթիռը կործանվել է, հայտնում է Reuters-ը:
ԴԱԻՇ-ի զինյալները հրթիռակոծել են Թուրքիայի Հաթայ նահանգի տարածքը, հայտնում է թուրքական DHA գործակալությունը:
Հանրապետության 1000 խոշորագույն հարկատուները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 347.6 մլրդ դրամի հարկեր և տուրքեր
ՀՀ գլխավոր դատախազը 01.08.2016թ. առավոտյան ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից պահանջել է ՀՀ քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի, 235-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը:
Վրացի հայտնի օպերային երգիչ, բարերար և հասարակական գործիչ Պաատա Բուրչուլաձեի «Պետություն ժողովրդի համար» կուսակցությունը մեղադրում է Վրաստանի իշխանություններին երգչի «Իավնանա» բարեգործական հիմնադրամին զրպարտելու մեջ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Արմեն Մարտիրոսյանը մեղադրանքը չի ընդունում:Փաստաբանի խոսքով՝ նա ցուցմունքում նշել է, որ իր նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Նրա խոսքով՝ միջնորդություն են ներկայացրել անձնական երաշխավորություն կիրառելու վերաբերյալ։
«Արդեն իսկ հանձնարարել եմ սեղմ ժամկետներում գույքագրել ինչպես Սարի թաղի, այնպես էլ Խորենացի փողոցի մեր բնակիչների կրած վնասները, որից հետո կարճ ժամկետում քայլեր ձեռնարկել դրանց վերականգնման ուղղությամբ»,- ընդգծել է քաղաքապետը:
Վրաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Խաթունա Սամնիձեն երկրի իշխանություններին մեղադրում է քաղաքական հետապնդման մեջ: Սամնիձեն որպես այդ հարցի օրինակ է ներկայացրել Խարագուլիի քաղաքային ժողովի հանրապետական նախագահի պաշտոնից հեռացումը, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:
Անցած ամբողջ օրերի ընթացքում նրա վիճակը եղել է ծանր։ Թեև որոշակի ժամանակաընթացքում արձանագրվել էր դրական շարժընթաց, սակայն, պայմանավորված նրա վնասվածքների բնույթով և մեծ ծավալով` գրանցվում են նաև սպասվելիք բարդություններ։