Ռուսական տնտեսությունը սեղմվում է «լայն ճակատով», վնասով են աշխատում տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, իսկ նավթային եկամուտների կորուստները սպառնում են մինչև տարեվերջ սպառել Պահուստային հիմնադրամի միջոցները, գրում է ռուսական РБК-ն:
«Սասնա ծռերի» բարձրացրած զինված խռովության ալիքը խելամտորեն ընդհատվեց իրենց կողմից, իշխանություններն ընդառաջ ոչ մի քայլ չարեցին, ընդհակառակը՝ ցույց տվեցին, թե որքան խորն է հասարակության ու իրենց միջև եղած անդունդը:
«Սասնա ծռեր» խմբի անդամներ Պավել Մանուկյանի և նրա որդու՝ Արամ Մանուկյանի շահերը ներկայացնող փաստաբան Ինեսա Պետրոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ իրեն դիմել են նաև այս պահին «Էրեբունի» բ/կ-ում գտնվող Արմեն Լամբարյանի հարազատները:
Ի պատասխան լրատվական կայքերից մեկում 30.07.2016թ. տեղադրված ««Միայնակ Գայլի» ընտանիքին զրկել են թոշակից և նպաստից» վերտառությամբ հոդվածի՝ հայտնում ենք, որ Ռիմա Խանդոյանը օրենքով սահմանված կարգով ստացել է 2016թ.-ի հուլիս ամսվա տարքիային աշխատանքային կենսաթոշակը և զոհվածի ընտանիքի անդամին նշանակվող պարգևավճար:
Այս մասին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հանձնարարությամբ՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելություններ են իրականացնում Ոստիկանության Ձերբակալվածների պահման վայրեր՝ Վարուժան Ավետիսյանին, Արայիկ Խանդոյանին, Արթուր Սողոմոնյանին, Գառնիկ Հովակիմյանին և ձերբակալված այլ անձանց տեսակցելու և նրանց պահման պայմաններին ծանոթանալու, ինչպես նաև իրավունքների ապահովման վիճակը ուսումնասիրելու նպատակով:
Պահպանողական կուսակցությունը խստորեն դատապարտում է ԱԱԾ հայտարարության մեջ «հակաահաբեկչական օպերացիա» մեծադղորդ արտահայտության կիրառումը: Հայաստանում չկա և չի կարող լինել ահաբեկչություն, եթե դրսից հրահրված չէ: Այդպիսի եզրաբանությամբ հայտարարությունը հղի է միջազգային հողի վրա Հայաստանի պետության համար ամենաանպաստ դիրք ապահովելով:
«Ալյանս» կոսւակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը` ցույցերին մասնակցելու, ԱԱԾ տնօրենի հետ բարեկամական կապի, բռնություն գործած ոստիկաններին պատժելու և հետագա գործողությունների մասին:
Ռուսական Առաջին ալիքն անդրադարձել է Երևանի Ոստիկանության ՊՊԾ գնդում երեկ ծավալված իրադրաձություններին:
«Ինչքան էլ Վլադիմիր Գասպարյանն ասի՝ Ոստիկանությունը փոխվել է, բարեփոխումներ են եղել, դա, մեղմ ասած, իրականությանը չի համապատասխանում, իրականում դա ցինիկ խաբեություն է»:
Ուղարկված նյութերը վերաբերում են թե՛ ոստիկանության ծառայողների, թե՛ քաղաքացիական հագուստով, քաղաքացիների պնդմամբ, ոստիկանների գործողություններին:
Հուլիսի 29-ին Խորենացի փողոցում և Սարի թաղում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Երևանի բժշկական կազմակերպություններ դիմածներից դուրս է գրվել ևս 5 տուժած։ Այս պահի դրությամբ հիվանդանոցային բուժումը շարունակում է 17 անձ, որից 3-ը` ոստիկան, 2-ը` լրագրող։
168.am-ին Ճառագայթաբանության և այրվածքաբանության գիտահետազոտական կենտրոնից հայտնեցին, որ նա գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:
Իշխանություններին հանձնվելուց մեկ օր առաջ վիրավորվել և հիվանդանոց էր տեղափոխվել խմբի 9 անդամ, իսկ 2-ը ինքնակամ դուրս էին եկել գնդի տարածքից և հանձնվել իշխանություններին: Գնդի գրավման առաջին օրերից Երևանում շարունակվում էին զինված խմբի կողմնակիցների տարերային միտինգները, որոնք արդարացնում էին նրանց գործողությունները:
Այսօր տեղական ժամանակով ժամը 08:46-ին Ադրբեջանում գրանցված երկրաշարժն Արցախի տարածքում զգացվել է ուժգին ցնցումներով` 3-4 բալ ուժգնությամբ:
Օգոստոսի 1-ին, ժամը 12.14-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Տերյան փողոցի տներից մեկի բնակիչը ինքնասպան է եղել. անհրաժեշտ է օգնություն:
Օգոստոսի 1-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դեմիրճյան փողոցի թիվ 33 հասցեում գտնվող ավտոլվացման կետից ծուխ է նկատվում:
Օգոստոսի 1-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարեց նախարար Արմեն Երիցյանը:
Հունիսի 10-ին ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր ստացվել Լենինգրադյան փողոցում 1988 թ. ծնված Գարիկ Բ.-ի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմքենայով 1974 թ. ծնված Արտյոմ Մելքոնյանին վրաերթի ենթարկելու մասին:
Հորդորում եմ գործող իշխանություններին րոպե առաջ ազատ արձակել Եղիշե Պետրոսյանին, Անդրիաս Ղուկասյանին և, առհասարակ, բոլոր նրանց, ովքեր հանրային ընդվզման այս ծանր երկու շաբաթների ընթացքում արեցին իրենցից կախվածը՝ կործանարար արյունահեղությունը կանխելու համար:
Ֆոտոլրագրողի տեղեկությունբերով՝ նա աշխատում էր հարկային տեսչությունում՝ որպես իրավաբան, իսկ նախկինում աշխատել էր Հայկական զարգացման բանկի Վանաձորի կառավարիչ:
Միջազգային մամուլը, որն այս օրերին ուշադիր հետևում էր Երևանում «Սասնա ծռեր» խմբի կողմից Ոստիկանության ՊՊԾ շենքի գրավմանն ու դրա հետևանքով ստեղծված իրավիճակին, արձագանքել է զինյալ խմբի անդամների` զենքը վայր դնելու և իշխանություններին հանձնվելու որոշմանը` շարունակելով տեսանյութեր, լուսանկարներ և հոդվածներ հրապարակել Երևանում երեկ կատարված իրադարձություններից:
Գերմանիայում ծագումով թուրք տասնյակ հազարավոր մարդիկ են դուրս եկել Քյոլնի փողոցներ` որպես աջակցության նշան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի:
Հայկազ Ղ.-ն ներկայացվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզի քննչական վարչություն:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 1-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Փրկարարները կարողացել են հասնել Կուզբասում «Ան-2» ինքնաթիռի կործանման վայր. ինքնաթիռն ամբողջությամբ այրվել է, ողջ մնացած մարդիկ չկան, RIA Novosti-ին հայտնել է Սիբիրի ավիացիոն որոնողա-փրկարարական կենտրոնի տնօրեն Վլադիմիր Պլոտնիկովը:
Հուլիսի 31-ի լույս օգոստոսի 1-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 35 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 200 կրակոց:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է իր անձնական հսկողության տակ վերցնել երկրի գլխավոր շտաբն ու հետախուզական ծառայությունները:
Այսօր առավոտյան Գյանջայում երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է ադրբեջանական Report կայքը:
Ահաբեկչական ԴԱԻՇ խմբավորումը կոչ է արել իր կողմնակիցներին Ռուսաստանում ջիհադ իրականացնել: Այս մասին է վկայում YouTube-ում հրապարակված տեսահոլովալը, տեղեկացնում է Reuters-ը: