Բաժիններ՝

«Ռոնալդուն իսկական ռմբարկու է, նա նորից խփեց». Գարեթ Բեյլ

Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլն իր կարծիքն է հայտնել 2016թ. Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Պորտուգալիայի հետ անցկացրած խաղի (0:2) և «Ռեալի» իր խաղընկեր պորտուգալացիների հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի մասին:

«Ռոնալդուն իսկական ռմբարկու է, և նա նորից խփեց: Սակայն մեր պարտության մեջ մենք ենք մեղավոր, այլ ոչ թե՝ մրցակիցը: Հիասթափված ենք, բայց կհաղթահարենք այս պարտությունը: Ուելսի հավաքականը հպարտ թիմ է: Ոչ ոք չէր սպասում, որ թիմն այդքան հեռու կգնա: Հպարտ ենք մեզանով»,- Բեյլի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Ուելսի հավաքականն ավարտեց ելույթները մրցաշարում: Պորտուգալիայի հավաքականը դուրս եկավ Եվրո-2016-ի եզրափակիչ, որտեղ հուլիսի 10-ին կհանդիպի Գերմանիա – Ֆրանսիա զույգի հաղթողի հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս