Կառավարությունը ակնկալում է բարձրացնել հայկական կոնյակի և օղու որակը

ՀՀ կառավարությունը սահմանել է հայկական կոնյակի ու բրենդիի գինենյութի, սպիրտահումքի, սպիրտաջրի, բուրավետ ջրի և խաղողի օղու գինենյութի ու թորվածքահումքի թորման համար նախատեսված սարքերին ներկայացվող տեխնիկական պահանջները:

Հիմնավորման համաձայն՝ գինեգործական արտադրանքը, մասնավորապես, կոնյակն ու կոնյակի սպիրտը, Հայաստանից արտահանվող հիմնական արտադրատեսակներից են և ունեն ծավալային աճի մեծ ներուժ:

Բացի այդ, Հայաստանի արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությամբ կոնյակագործությունն ընդգրկվել է առաջնային ոլորտների շարքում:

Այդ պատճառով անհրաժեշտ է ոլորտը կանոնակարգող ՀՀ օրենսդրությունն ու թողարկվող արտադրանքի ցուցանիշները համապատասխանեցնել միջազգային ընդունված պահանջներին: Որոշման ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել թողարկվող հայկական կոնյակի, բրենդիի և խաղողի օղու արտադրանքի որակական ցուցանիշները, որը հնարավորություն կտա ավելացնելու դրանց արտահանման ծավալները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031