
Մարիա Շարապովան բողոք է ներկայացրել CAS՝ 2 տարվա որակազրկման որոշման վերաբերյալ

Գործը տեղափոխվեց Մարզական արբիտրաժային դատարան:
Շարապովան օգտվեց բողոք ներկայացնելու իրավունքից: Դա անելու համար նա ուներ 21 օր՝ այն պահից, երբ Թենիսի միջազգային ֆեդերացիան որոշում կայացրեց իր գործով: CAS-ը որոշում կկայացնի բողոքի վերաբերյալ հուլիսի 18-ից ոչ ուշ:
Մարտի սկզբին թենիսիստուհին հայտարարեց, որ 2016թ. Ավստրալիայի բաց առաջնության ժամանակ իրենից վերցված դոպինգ նմուշում հայտնաբերվել է մելդոնիում: Այն մտնում է ВАДА-ի կողմից 2016թ. հունվարի 1-ից արգելված նյութերի շարքում:
Հունիսի 8-ին ITF-ը հայտարարեց մարզուհու երկամյա որակազրկման մասին:
Ռուսաստանցի թենիսիստուհու ակտիվում կա WTA 35 տիտղոս:
Պատրաստեց Անի Գաբուզյանը