Բաժիններ՝

ԱՄՆ-ը նախազգուշացրել է Ասադին և Ռուսաստանին

ԱՄՆ-ը չի հաշտվի Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին համաձայնագրի խախտումների հետ և մոտ ժամանակներս մտադիր է հասնել փաստաթղթային զգալի ճշգրտումների: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Օսլոյում Նորվեգիայի կառավարության ղեկավար Էռնա Սուլբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է TASS-ը:

«Մենք ձեռքերս ծալած չենք նստի, մինչ Ասադը կշարունակի Հալեպի վրա ագրեսիվ հարձակումը, իսկ Ռուսաստանը նրան կաջակցի»,- հայտարարել է Քերին:

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը մտադիր է կարճ ժամանակում հասնել համաձայնագրի մի շարք դրույթների ճշգրտումների՝ բացառելով տարաձայնությունները, թե ում վրա են դրանք տարածվում ու թե ինչ միջոցառումներ են հարկավոր դրա կյանքի կոչման համար:

Քերին ընդգծել է, որ համաձայնագիրը վերաբերում է երկրի ողջ տարածքին, այլ ոչ թե առանձին շրջանների ու դրա պահանջներին պարտավոր են հետևել ինչպես ընդդիմության ջոկատները, այնպես էլ Սիրիայի կառավարական զորքերը:
ԱՄՆ պետքարտուղարի խոսքով՝ համաձայնագրի կետերի պահպանման հետ խնդիրներ ծագել են հենց առաջին օրվանից:

«Ռուսաստանն ու մյուս երկրները պետք է կատարեն իրենց ընտրությունը՝ ցույց տալով, թե արդյոք իրենց համար նշանակություն ունի Սիրիայում իրադարձությունների հետագա զարգացումը ու այն, թե արդյոք սիրիացիները հետևում են ՄԱԿ-ի ԱԽ-ի խորհրդին»,- ասել է Քերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս