«Ստատուս քվոյի փոփոխումը միշտ էլ որոշակի «սթրես» է նոր երկրների ու միավորումների համար»
Գլոբալ պրոցեսների արագացումը կարող Է վերաֆորմատավորել համաշխարհային տնտեսական հարաբերությունները, բերել աշխատանքի նոր համաշխարհային բաժանման եւ իրավասությունների: Այն մասին, թե ԵԱՏՄ-ի շրջանակներում ինտեգրացումը ինչպես կարող Է պատասխանել համաշխարհային տնտեսական մարտահրավերներին, պատմել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը. «Վերջին տարիներին զգալիորեն մեծացել Է համաշխարհային համակարգի փոփոխությունների արագությունն ու անկախատեսելիությունը: Աշխարհում տեղի ունեցող գործընթացները դարձել են ավելի գլոբալ, վերաբերում են առանց բացառության բոլոր երկրներին, աշխարհն Էլ ավելի Է «փոքրացել», խորացել Է ազգային տնտեսությունների փոխկախվածությունը:
ՀՆԱ-ի աճի համաշխարհային տեմպերը գերազանցում են արտաքին առեւտրի աճի տեմպերին, իսկ առավելագույն ավելացված արժեքը կուտակվում Է մտավոր աշխատանքի մեծ բաժնով եւ բարձր որակավորման ծառայությունների նոր ճյուղերում:
Ստատուս քվոյի փոփոխումը միշտ էլ որոշակի «սթրես» է նոր երկրների ու միավորումների համար, բայց միեւնույն ժամանակ այն լրացուցիչ հնարավորություններ է ստեղծում նրանց համար: Գլոբալ գործընթացների արագացումը ընդունակ է վերաֆորմատավորել համաշխարհային տնտեսական հարաբերությունները, բերել աշխատանքի նոր համաշխարհային բաժանման ու իրավասությունների: Եվ այն երկրներն ու միավորումները, որոնք առավել օպերատիվորեն են հարմարվում փոփոխություններին, զգալիորեն ավելի մեծ շանսեր ունեն՝ արժանի տեղ գրավելու նոր համակարգում: Տարածաշրջանային ինտեգրացումը դառնում Է արտաքին տնտեսական մարտահրավերների բնական պատասխանը:
Հենց ռեգիոնալիզացիան է նորագույն ժամանակի գլխավոր թրենդը:
Պետերբուրգի 2016 թվականի միջազգային տնտեսական համաժողովում «ԵԱՏՄ-ն եւ առեւտրական գործընկերները. ընդհանուր տնտեսական տարածք» կլոր սեղանի շրջանակներում մենք պլանավորում ենք քննարկել համաշխարհային տնտեսության վերջին թրենդներին վերաբերող թեմաները: Օրինակ, կարծարծվի այն հարցը, թե համաշխարհային տնտեսական համակարգի ռեկոնֆիգուրացիան ի զորու է արդյոք առողջացնել գլոբալ տնտեսությունը եւ բերել ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման: Թե, ընդհակառակը, տեղի կունենա երկրների միավորում «փակ ակումբներում» եւ, որպես հետեւանք, կդիտվի առևտրատնտեսական տարածքի հատվածականացում: Ինչպես Միության անդամ պետությունները կարող են ինտեգրացման միջոցով ավելի արդյունավետ պատասխանել գլոբալ տնտեսական մարտահրավերներին:
Հենց ինտեգրացման խորությունն է Եվրասիական տնտեսական միության միջազգային կապերի հաջող զարգացման գրավականը: Արտաքին գործընկերների համար անհամեմատ ավելի հարմար է առեւտրատնտեսական համաձայնագրեր կնքել Միության, քան առանձնաբար հինգ երկրներից յուրաքանչյուրի հետ: Դա նրանց համար լրացուցիչ հնարավորություններ է բացում:
Նշեմ, որ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի՝ 2016 թվականին ԵԱՏՄ-ի Բարձրագույն խորհրդի նախագահի նախաձեռնությանը համապատասխան՝ երրորդ երկրների եւ միավորումների հետ տնտեսական հարաբերությունների խորացումը ԵԱՏՀ-ի աշխատանքի գերակայությունն է ընթացիկ տարում:
Հանձնաժողովի համար միջազգային համագործակցության հանգուցային ձեւաչափերից մեկը ազատ առեւտրի գոտիների (ԱԱԳ) վերաբերյալ ժամանակակից համապարակ համաձայնագրերի իրագործումն Է: 2015 թվականին ԱԱԳ-ի մասին պայմանագիր է ստորագրվել Վիետնամի հետ: Այժմ ԵԱՏՀ-ն քննարկում Է նման համաձայնագրերի կնքումը մի շարք երկրների, այդ թվում՝ Իսրայելի, Եգիպտոսի, Իրանի եւ Հնդկաստանի հետ: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի՝ Աստանայում կայացած վերջին նիստի ընթացքում որոշում է ընդունվել Սերբիայի հետ բանակցություններ սկսել Միության կողմից այդ երկրի հետ առեւտ րական ռեժիմի միասնականացման շուրջ:
Մենք հաջողությամբ զարգացնում ենք նաեւ միջազգային համագործակցության այլ ձեւաչափեր: Մասնավորապես, այս տարվա մայիսին ԵԱՏՀ-ն փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Կամբոջայի Թագավորության եւ Սինգապուրի Հանրապետության կառավարությունների հետ: Ավելի վաղ, 2015 թվականին, մեր կողմից համանման հուշագրեր են ստորագրվել Մոնղոլիայի, Պերուի եւ Չիլիի հետ: Մենք պլանավորում ենք առեւտրատնտեսական հարցերի շուրջ համագործակցության մասին հուշագիր ստորագրել ՄԵՐԿՕՍՈւՐ-ի հետ:
Տեխնոլոգիաների զարգացման շնորհիվ այս հսկայական տարածքի՝ Եվրասիայի երկրներն այժմ ավելի, քան երբեւէ, մոտենում են իրար: Կարելի է ասել, որ այսօր ձեւավորվում է համագործակցության միասնական մայրցամաքային գոտի: Թվային տարածության զարգացմամբ այդ գոտին, ավելի մատչելի, հասկանալի ու հուսալի կդառնա ինչպես քաղաքացիների, այնպես էլ բիզնեսի համար:
Այս կապակցությամբ Հանձնաժողովը հատկապես ակտուալ է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գաղափարը ԵԱՏՄ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության, ԱՍԵԱՆ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի հիմքի վրա առեւտրատնտեսական գործընկերության ստեղծման մասին: ԵԱՏՄ-ի եւ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու նախագծի զուգորդման հայեցակարգի իրագործումը կարող է Էական դրական փոփոխությունների բերել տարածաշրջանային ու համաշխարհային տնտեսական ճարտարապետության մեջ: ԵԱՏՄ-ի եւ Չինաստանի առավել սերտ համագործակցությունը տարածաշրջանի տնտեսությունը կդարձի ավելի դինամիկ ու կայուն:
Մենք պատրաստ ենք երկխոսություն վարել Եվրամիության հետ: Վստահ եմ, որ Լիսաբոնից մինչեւ Վլադիվոստոկ ընդհանուր տնտեսական տարածքի ստեղծման գաղափարը պահպանում է իր ակտուալությունը:
Մեր աշխատանքի հանգուցային նպատակը ինտեգրացման խորացումն է ԵԱՏՄ-ում:
Մեզ համար կարեւոր է վերազգային կարգավորման միջոցով հասնել Միության մեջ եւ աշխարհում գործող լավագույն պրակտիկաներին: Գլոբալ տարբեր վարկանիշներում Միության մասնակից երկրներն առանձին ուղղություններով առաջատար դիրքեր են զբաղեցնում, եւ մենք պետք է սովորենք այդ պրակտիկաները տարածել ինտեգրացիոն միավորման վրա:
Նոր վերազգային ինստիտուտը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, ժամանակակից կարգավորիչ նորմերը մշակում է աշխարհի լավագույն պրակտիկաների հիման վրա՝ բիզնեսի շահերի հաշվառմամբ, որոնք այնուհետեւ պարտադիր փորձաքննություն են անցնում ԵԱՏՄ-ի հինգ երկրներում: Անտարակույս, մեր ընդհանուր տարածքում գործող ժամանակակից կարգավորիչ օրենսդրությունը ինտեգրացման համաժամանակյա խորացմամբ նպաստում է ներդրումային գրավչության մեծացմանը եւ, վերջին հաշվով, մեր երկրների տնտեսությունների կայունության բարձրացմանը: Ներդրողներն ստանում են հստակ ազդանշան՝ հինգ երկրների տարածքում գործում են խաղի միասնական թափանցիկ ու հասկանալի կանոններ, իսկ կարգավորող օրենսդրությունը համապատասխանում Է աշխարհի լավագույն պրակտիկաներին: ԵԱՏՄ-ն պատմական շանս է անդամ երկրների համար, որից պետք է օգտվել»,- ընդգծել է ԵԱՏՀ-ի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը: