
Պարույր Հովհաննիսյանը նշանակվել է ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

ՀՀ նախագահը հրամանագրեր է ստորագրել.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Արմեն ՊԱՊԻԿՅԱՆԻՆ ազատել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի պաշտոնից:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Պարույր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Ստրասբուրգ)»: