
Լեռոյ Սանեն կտեղափոխվի «Մանչեսթեր Սիթի»

Գերմանիայի ազգային հավաքականի և Գելզենկիրխենի «Շալկե»-ի երիտասարդ ֆուտբոլիստ Լեռոյ Սանեն մոտ է անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի հետ պայմանագիր ստորագրելուն: Գերմանացի ֆուտբոլիստի համար անգլիական ակումբը պատրաստ է վճարել 40 միլիոն ֆունտ սթերինգ: Այս մասին հայտնում է «ESPN»-ը:
Երիտասարդ գերմանացին համարվում է «Մանչեսթեր Սիթի»-ի նոր գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայի գլխավոր տրանսֆերային նպատակներից մեկը: Սանեն այժմ գտնվում է Գերմանիայի հավաքականի տրամադրության տակ և մասնակցում է Եվրո 2016-ին: